Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Վարչապետը վստահեցնում է, որ քեսաբահայության խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է

Վարչապետը վստահեցնում է, որ քեսաբահայության խնդիրը կառավարության 
ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբահայերի խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, և գործադիր մարմինը նույնպես քայլեր է ձեռնարկում՝  մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետն անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնց համաձայն, իբր սիրիահայերի հարցը կառավարության ուշադրության կենտրոնում չէ: «Ես ուզում եմ մեր քաղաքցիներին տեղեկացնել, որ դա ամենևին այդպես չէ, մեր ուշադրության կենտրոնում է այս հարցը»,- «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վարչապետի հարցին ի պատասխան, նշել է, որ պատգամավորներից կազմված խումբն այսօր Դամակոսում է և նախատեսել է հանդիպումներ: Նրանք Երևան կվերադառնան շաբաթ օրը: 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին:

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ` Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը մեկնել են Սիրիա` տեղում ծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Վերադառնալուց հետո նրանք Ազգային ժողովին կներկայացնեն ստեղծված իրավիճակը: Նրանք արդեն եղել են Լաթաքիայում, իսկ մարտի 27-ին ծրագրված է նրանց հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am