Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Արոնյանը կիսեց միավորը Տոպալովի հետ. հավակնորդների մրցաշար

Արոնյանը կիսեց միավորը Տոպալովի հետ. հավակնորդների մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վեսելին Տոպալովի հետ: Գրոսմայստերները կատարեցին 45 քայլ: Այժմ Արոնյանն ունի 5,5 միավոր, մրցաշարի առաջատար Անանդն ունի 6,5 միավոր::

Մյուս պարտիաներում միավորները կիսեցին` Սերգեյ Կարյակին-Դմիտրի Անդրեյկին և Վիշվանաթան Անանդ-Շախրիյար Մամեդյարով զույգերը: Անակնկալ պարտություն կրեց Վլադիմիր Կրամնիկը, ով զիջեց Պյոտոր Սվիդլերին:

Հաջորդ տուրում Արոնյանը կմրցի Պյոտոր Սվիդլերի հետ: Մյուս զույգերն են` Դմիտրի Անդրեյկին-Շախրիյար Մամեդյարով, Վեսելին Տոպալով-Սերգեյ Կարյակին, Վլադիմիր Կրամնիկ-Վիշվանաթան Անանդ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am