Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լեհ գեներալ Վլադիսլավ Անդերսի հերոսական ուղին ներկայացվեց Հայաստանում

Լեհ գեներալ Վլադիսլավ Անդերսի հերոսական ուղին ներկայացվեց Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնն իր հարկի տակ հյուրընկալել է «Տունը հեռու է, Լեհաստանը միշտ մոտ է» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացված 52 լայնաֆորմատ ստենդները պատկերում են լեհական զինված ուժերի գեներալ Վլադիսլավ Անդերսի անցած փառահեղ ռազմական ուղին Լեհաստանից մինչ ԽՍՀՄ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցեցին հայ և լեհ բարձրաստիճան պաշտոնյաներ, գրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ­ներ, Հայաստանում լեհական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ:

«Ինձ համար կրկնակի պատիվ է ներկա գտնվել այս ցուցահանդեսին: Ցուցահանդեսը յուրահատուկ համարելու երկու պատճառ կա: Առաջինը` թեման է: Այդ կորպուսի ռազմական ուղին մեր երկրի ճակատագրի մի մասն է: Ցավոք, Հայաստանում այդ դրվագի մասին քիչ գիտեն: Հայերի և լեհերի ճակատագրերը շատ կապված են միմյանց հետ: Ցավում եմ, որ այս ցուցահանդեսին չեն կարող մասնակցել հայկական բանակի ներկայացուցիչները: Մենք Հայաստանի հետ նույնպես ռազմական բնագավառում ունենք բարիդրացիական հարաբերություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նա ողջունեց ցուցահանդեսի բացումը Հայաստանում: «Յուրաքանչյուր ազգ ունի իր ռազմարվեստի տեխնիկան, հնարքները, և շատ ուրախ ենք, որ այսօր դուք մեզ եք ներկայացնում ձեր ռազմարվեստի ամենահայտնի և նշանակալից գեներալի հերոսական ուղին: Ողջունում եմ այս նախաձեռնությունը, և հույս ունենք, որ քաղաքապետարանի և դեսպանատան համագործակցությունը կշարունակվի»,- նշեց Արամ Սուքիասյանը` ընդգծելով, որ երկու ժողովուրդները միմյանց նկատմամբ մեծ հարգանք են տածում:

«Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը ևս կարևորեց ցուցահանդեսի բացումը: «Այս ցուցահադրությունը եզակի է, քանի որ մեր երկրում մենք չենք տեսել տվյալ ժողովրդի գեներալի գործունեությանը նվիրված ցուցահանդես: Սա շատ ուսանելի օրինակ է, մենք ևս կարող ենք ներկայացնել մեր մարշալների ու գեներալների անցած ուղին և հպարտանալ դրանով»,- նշեց Շառոյանը:

Ցուցահանդեսի բացումը ողջունեցին նաև բազմաթիվ լեհ բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր: Բացման արարողության ընթացքում երիտասարդները կատարեցին լեհական երգեր:

Ցուցահանդեսը նախաձեռնել են «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը, Պայքարի և նահատակության հիշատակի պաշտպանության խորհուրդը, Լեհաստան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը, Հայաստանում լեհերի «Պոլոնիա» միությունը:

Ցուցահանդեսն արդեն ներկայացվել է Ռուսաստանում և Ուկրաինայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am