Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանը Not Alone երգով կբացի «Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը

Հայաստանը Not Alone երգով կբացի «Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակիչ 
փուլը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ն ելույթ կունենա առաջինը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`  «Եվրատեսիլ 2014»-ի պաշտոնական կայքն այսօր հրապարակել է մրցույթի առաջին կիսաեզրափակիչի  մասնակիցների ելույթների հերթականությունը: Մրցույթը մայիսի 6-ին Դանիայի մայրաքաղաքաք Կոպենհագենում կբացի Հայաստանը` Not Alone երգով:

Հայաստանից հետո բեմ դուրս կգան Լատվիան, Էստոնիան, Շվեդիան, Իսլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելգիան, Մոլդովան, Սան Մարինոն, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Մոնտենեգրոն և Հունգարիան:

«Եվրատեսիլ-2014»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում:

Մրցույթի այս տարվա հայաստանյան տեսահոլովակը համացանցում տարածում գտավ միանգամից. այն մրցույթի youtube-յան ալիքում դիտումների քանակով երկար ժամանակ ամենաառաջինն էր` 5 օրում ավելի քան 750 հազար դիտում ցուցանիշով: Բացի այդ, բուքմեյքերական ընկերություններն ամենատարբեր վարկանիշային կայքերի առաջին հորիզոնականներում տեսնում են Հայաստանի պատվիրակին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am