Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Եվրատեսիլ-2014»-ի տարին այն եզակիներից է, երբ զգացվում է հաղթանակի շունչը. Գոհար Գասպարյան

«Եվրատեսիլ-2014»-ի տարին այն եզակիներից է, երբ զգացվում է հաղթանակի շունչը. 
Գոհար Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014» միջազգային մրցույթում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մարտի 20-ին  վերադարձել է Կոպենհագենում կայացած պատվիրակությունների ղեկավարների հանդիպումից: Նույն օրը «Մեցցո» երաժշտական ակումբում հրավիրված ասուլիսում Գասպարյանը կիսեց իր տպավորությունները` ԶԼՄ-ներին շնորհակալություն հայտնելով մեր պատվիրակ Արամ Mp3-ի «Not alone» երգի և տեսահոլովակի ակտիվ լուսաբանման համար:

«Եզակի տարիներից մեկն է,  երբ զգացվում է  հաղթանակի շունչր, բայց դեռ  շատ աշխատանք կա անելու»,- «Արմենպրես»-ի  փոխանցմամբ, ասաց Գասպարյանը:

 Նրա խոսքով, պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը բոլոր ներկայացուցիչները չեն  թաքցրել իրենց ոգևորությունը և շնորհավորանքներ են ուղղել կատարված աշխատանքի առթիվ:

Պատասխանելով լրագրողների հարցին` Արամ Mp3-ն նշեց, որ իր տրամադրվածությունը դրական է, և ինքը ծրագրում է գտնել մրցույթում նոր համագործակցություններ:

Անդրադառնալով իր երգին` նա կարծիք հայտնեց, որ այն ստացված է:

 «Այժմ այն ժամանակահատվածն է, երբ մենք պետք է մտածենք բեմի տեսքը և ձևը, տեխնիկան և լույսը ճիշտ օգտագործելու մասին»,- ասաց մեր երկրի ներկայացուցիչը:
 Նա նշեց, որ այս տարի, նախորդ տարվա նման, ժանրային առումով «Եվրատեսիլ-2014»-ում գերակշռում են բալլադային կատարումները:

«Մենք բոլորս էլ ջանք  չենք խնայում, որպեսի հաջորդ տարի Եվրատեսիլն անցկացվի Հայաստանում, սակայն պետք չէ շատ նյարդայնանալ, որովհետև նյարդայնությունը հաճախ խանգարում է»,- ընդգծեց երգիչը` շեշտելով, որ պետք չէ մեկնել հաղթելու նպատակով, այլ պետք է ներկայանալ հնարավորինս լավ, թեթև և հաղորդակցվել բոլորի հետ:  Իր  կանխատեսմամբ` իր երգը կհայտնվի լավագույն հնգյակում: Բանախոսները ևս մեկ անգամ հորդորեցին չքաղաքականացնել մրցույթը, այլ ընկալել այն որպես երաժշտական տոն:  

Արամ Mp3-ն հիշեցրեց, որ մարտի 27-ից  «Վիտամին»  հումորի ակումբի հետ մեկնելու է համերգային շրջագայության: Առաջին համերգը տեղի կունենա մարտի 28-ին Ռոստովում, երկրորդը` մարտի 29-ին` Պյատիգորսկում, իսկ երրորդը` մարտի 30-ին Կրասնոդարում: Ապրիլյան հյուրախաղերը կմեկնարկեն Սոչիում ապրիլի 1-ին, այնուհետև կշարունակվեն  Մոսկվայում,  Սանկտ Պետերբուրգում և կեզրափակվեն  ապրիլի 8-ին Նիժնի Նովգորոդում: Այնուհետև համերգային շրջագայությունը կշարունակվի Եվրոպայում: Ապրիլի 5-ը երգչի ծննդյան օրն է, որը հայաստանյան պատվիրակությունը կտոնի Ամստերդամում, որտեղ նաև մեծ համերգ է կայանալու:   

Մրցույթի յուրքանչյուր մասնակցի ելույթից առաջ ցուցադրվող տեսաբացիկները նկարահանելու համար հաջորդ շաբաթ Հայաստան է ժամանելու նկարահանող խումբ Դանիայից: 

Մրցույթի այս տարվա հայաստանյան տեսահոլովակը համացանցում տարածում գտավ միանգամից. այն մրցույթի youtube-յան ալիքում դիտումների քանակով ամենաառաջինն  է` 5 օրում ավելի քան 750 հազար դիտում ցուցանիշով: Բացի այդ բուքմեյքերական ընկերություններն ամենատարբեր վարկանիշային կայքերի առաջին հորիզոնականներում տեսնում են հայաստանի պատվիրակին:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ինքնատիպ անակնկալ է պատրաստել «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի Հայաստանի  ներկայացուցիչ Արամ MP3-ի համար: ԵՊԼՀ ուսանողները, ներդնելով իրենց մասնագիտական ունակությունները, «Եվրատեսիլ-2014»-ի մասնակից 35 երկրներին կոչ են անում քվեարկել Արամ MP3-ի «Not alone»  երգի օգտին:  «Եվրատեսիլ-2014»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում:

 Տաթևիկ Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am