Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ֆլորիդայի միջազգային համալսարանում բարձրացվել են Հայաստանի և Արցախի դրոշները

Ֆլորիդայի միջազգային համալսարանում բարձրացվել են Հայաստանի և Արցախի 
դրոշները

ՄԱՅԱՄԻ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արցախի դրոշները բարձրացվել են ԱՄՆ Ֆլորիդայի միջազգային համալսարանում (ՖՄՀ)` աշխարհի մյուս երկրների դրոշների կողքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով համալսարանի կայքը, նախաձեռնության հեղինակն է հայ ուսանող Գևորգ Շահբազյանը, ում խոսքով` համալսարանում այնքան էլ տեղեկացված չեն փոքրիկ Հայաստանի և հայկական մշակույթի մասին:

«ՖՄՀ-ում մի քանի հայ ուսանողներ են եղել, բայց բոլորն էլ խնդիրներ են ունեցել դրոշը ներկայացնելու հետ»,-նշել է Գևորգ Շահբազյանը: Մոտ մեկ ամսվա ջանքերից հետո հայկական երկու դրոշները դրոշների սրահում ներկայացնելը հնարավոր դարձրեցին Համալսարանի գործարարության և ֆինանսական բաժնի ավագ պատասխանատու Կառլոս Կարասկոն և գործադիր տնօրեն և ուսանողների հետ հարցերի պատասխանատու Ռութ Համիլթոնը: «Շատ հաճելի էր մյուս երկրների դրոշների հետ ներկայացված տեսնել մեր դրոշները: Դա խորհրդանշում է հարգանք, հավասարություն, որ բոլոր ազգերը` մեծ թե փոքր, հին թե նոր, հարուստ թե աղքատ, ունեն նույն իրավունքները»,- նշել է Գևորգ Շահբազյանը:

Համիլթոնը նրան համոզել է հայկական ակումբ բացել համալսարանում: Ակումբը բացելու համար հայ ուսանողը պատրաստվում է ներգրավել նաև համալսարանի մյուս հայ ուսանողներին: «Բայց իմ ցանկությունն է, որ ակումբում լինեն ոչ միայն հայեր, այլև ամերիկացիներ` մշակույթը Ֆլորիդայի միջազգային համալսարանի «հովազներին» ներկայացնելու համար»,- ասել է Շահբազյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am