Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Գերագույն ռադան հաստատել Է Ուկրաինայի եվրաինտեգրացման քաղաքականությունը

Գերագույն ռադան հաստատել Է Ուկրաինայի եվրաինտեգրացման քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերագույն ռադան որոշում Է ընդունել «Եվրոպական Միությանն Ուկրաինայի ինտեգրացման քաղաքականության հաստատման եւ այդ ուղղությամբ առաջնահերթ միջոցառումների մասին»:

Համապատասխան որոշման օգտին քվեարկել Է 252 ժողովրդական պատգամավոր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:

Այդ որոշմամբ պատգամավորներն Ուկրաինայի նախագահ պաշտոնակատարին հանձնարարում են կոչ անել ԵՄ-ին՝ անհետաձգելիորեն կիրառել ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու առկա բոլոր լծակները նրա գործողությունների կապակցությամբ, որոնք ուղղված են Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ:

Պատգամավորները նաեւ Ուկրաինայի վարչապետին լիազորում են՝ հնարավորինս արագ պետության անունից կնքել Ասոցացման մասին համաձայնագիրը մի կողմից՝ Ուկրաինայի եւ, մյուս կողմից՝  Եվրամիության, Եվրոպայի ատոմային Էներգիայի համագործակցության եւ նրա անդամ պետությունների միջեւ (քաղաքական ասոցացման մասով):

Ուկրաինայի խորհրդարանը նաեւ դիմել Է ՄԱԿ-ին՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության իրադրությունն անհապաղ քննարկելու կոչով: «Դրա հետ մեկտեղ, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ սահմանված ինքնապաշտպանության իրավունքով (հոդված 51) Ուկրաինան իրեն իրավունք Է վերապահում անհրաժեշտության դեպքում օգնության համար դիմել ցանկացած պետության կամ հավաքական անվտանգության տարածաշրջանային համակարգի՝ իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը վերականգնելու համար»,-նշվում Է փաստաթղթում:

«ՄԵր դիմումը հիմք կտա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նստաշրջան անցկացնելու համար»,-Գերագույն ռադայում ասել Է «Բատկիվշչինա» խմբակցության փոխղեկավար, Ուկրաինայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Տարասյուկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am