Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերային մնացել են հաշված օրեր

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերային մնացել են 
հաշված օրեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 14-ին, ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում:  Ինչպես  «Արմենպրես»-ին  տեղեկարին  Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից` մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի պաշտոնական հայտարարությունն այդ մասին կարող եք դիտել «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում (www.eurovision.tv):   

Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» հայաստանյան երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական «focus group» քննարկման արդյունքում:  Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական միտումները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:  Մրցույթն այս տարի կրում է Join us (միացեք մեզ) խորագիրը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am