Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Լոս Անջելեսի հայերը ցույց են արել Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց

Լոս Անջելեսի հայերը ցույց են արել Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ հայ համայնքի ակտիվիստները փետրվարի 24-ին բողոքի ցույց են արել Լոս Անջելեսի ադրբեջանական հյուպատոսարանի դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, հավաքվածները դատապարտել են 1988 թվականի Սումգայիթյան ջարդերը և 2004 թվականին Բուդապեշտում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանությունն ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից: Ցույցի մասնակիցներից Դավիթ Առաքելյանը  քննադատել է ադրբեջանական կառավարությանը կացնով մարդ սպանածին հերոսացնելու ու փառաբանելու և Սումգայիթյան կոտորածները կազմակերպելու համար. դրան հաջորդել էին հայերի զանգվածային կոտորածները Կիրավաբադում, Բաքվում, Շահումյանում, Գետաշենում և Մարտունաշենում: Նա նաև կշտամբել է միջզգային հանրությանը` ցուցաբերած անտարբերության և լռության համար, որից խրախուսվելով` Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ:

Բողոքի ցույցը կազմակերպել էր Երիտասարդ միավորված հայեր կազմակերպությունը: Թե Սումգայիթի հայության` կանխամտածված և ադրբեջանական պետության կողմից հովանավորված կոտորածները, թե ադրբեջանցի մարդասպանի անհատական վրեժխնդրությունը, ով հետո հերոսացվեց այդ ժողովրդի կողմից, ցույց են տալիս, որ Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս:

1988 թ. փետրվարի 26-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջում սկսվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեց տասնյակ և սպանվեց 53 մարդ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին: Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման արդյունքում` Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվեց հակահայկական ուժեղ քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածներին, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ: Հայերի 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող զանգվածային ջարդերի արդյունքում վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ:

Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր իրացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am