Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Դեսպանն առաջարկել է Հայաստանում այս տարի կազմակերպել ինդոնեզական ապրանքների ցուցահանդես

Դեսպանն առաջարկել է Հայաստանում այս տարի կազմակերպել ինդոնեզական 
ապրանքների ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ինդոնեզական տնտեսական կապերն առավել ծավալելու և զարգացնելու ակնկալությամբ փետրվարի 13-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ է այցելել Հայաստանում Ինդոնեզիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նինիեկ Նարյաթիեն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ ԱԱՊ լրատվական ծառայությունից, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի բնորոշմամբ՝ երկու երկրների առևտրատնտեսական  շրջանառությունը թեև գոհացնող չէ, բայց կան այն ակտիվացնելու լուրջ ռեսուրսներ։

Երկուստեք նշվել է, որ անհրաժեշտ է նախ պարզեցնել փոխայցելությունների վիզային կարգը առավել և ստեղծել տեղեկատվական լուրջ բազա` գործարար կապեր հաստատելու համար։ Դեսպանն առաջարկել է Հայաստանում այս տարի կազմակերպել ինդոնեզական ապրանքների ցուցահանդես, որը փոխվստահության երաշխիք կդառնա։

Պալատի ղեկավարությունը վստահեցրել է, որ պատրաստակամ է զորակցել ինդոնեզական ցանկացած գործարար ձեռնարկման։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am