Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ Մասաչուսեթսի նորընտիր կոնգրեսականը խոստացել է աջակցել հայությանը

ԱՄՆ Մասաչուսեթսի նորընտիր կոնգրեսականը խոստացել է աջակցել հայությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ Արևելյան Մասաչուսեթսի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Հայոց ցեղասպանության 227-րդ բանաձևը սատարող նորընտիր կոնգրեսական Քեթրին Քլարքի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, փետրվարի 7-ին կայացել է Հայ դատի պաշտպանների և կոնգրեսականի առաջին հանդիպումը, որի ժամանակ կողմերը զրուցել են ամերիկահայերին վերաբերող մի շարք կարևոր հարցերի մասին, այդ թվում` Հայաստանին, Արցախին և Ջավախքին հատկացվելիք ԱՄՆ արտաքին օգնության և Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցերին: Կոնգրեսականը ծանոթացել է հայերին հուզող խնդիրներին և հետագա համագործակցության հույս հայտնել: «Մասաչուսեթսի ուժը նրա մարդկանց և հպարտության արժանի բազմազանության մեջ է: Հայկական համայնքը այս վարչական շրջանի կարևոր մասն է, այն առանձնահատուկ է և ուժեղ: Ես հպարտ եմ այս համայնքի ընկերը լինել և փափագում եմ շարունակել մեր համատեղ աշխատանքը Մասաչուսեթսի բոլոր ընտանիքների համար պայծառ ապագա կերտելու գործում»,- նշել է Քլարքը:

Իր հերթին Հայ դատի Արևելյան շրջանի խորհրդի անդամ Թամար Քանրյանը ողջունել է կոնգրեսականին նոր պաշտոնի կապակցությամբ` խոստանալով աջակցել նրա գործունեությանը որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ:

Կոնգրեսական Քեթրին Քլարքը հաղթել էր հոկտեմբերի 15-ին կայացած հատուկ ընտրություններում և ներկայացնում է Մասաչուսեթսի 5-րդ վարչական շրջանը: Նա Ներկայացուցիչների պալատում փոխարինել է Էդվարդ Մարքին, ով այժմ ընտրվել է ԱՄՆ սենատոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am