Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Քաղաքագետն առանձնացնում է Հարավային Կովկասում լուրջ ազդեցություն ունեցող հինգ գործոն

Քաղաքագետն առանձնացնում է Հարավային Կովկասում լուրջ ազդեցություն ունեցող 
հինգ գործոն

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին իրավիճակը Հարավային Կովկասում փոխվել է, ազդեցություններն այլ են եւ այսօր Հարավային Կովկասի խնդիրները, ազդեցություններն ու լուծման ուղիները ոչ թե տարածաշրջանի ներսում են, այլ նրա շուրջ: «Կովկաս» ինտիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ առանձնացրեց արտաքին քաղաքականության մի քանի գործոններ, որոնք այս կամ այն կերպ ազդեցություն են ունենում Հարավային Կովկասի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, քաղաքագետը կարեւորում է Իրան-Արեւմուտք հարաբերությունների լավացումը, որը ոչ միայն դրական է, այլեւ բխում է տարածաշրջանի ու հատկապես Հայաստանի շահերից: «Հայաստանում դրա մասին քիչ են խոսում, սակայն երբ Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունները լավանան, տարածաշրջանում այլ իրավիճակ կստեղծվի Հայաստանի համար»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքերով` այսօր տարածաշրջանային գործընթացների վրա լուրջ ազդեցություն է թողնում Թուրքիան: Այդ երկրում արդեն հասկացել են, որ Դավութօղլուի «Զրո խնդիր հարեւանների հետ» թեզիսը ձախողվել է, եւ այժմ Թուրքիան ունի «Զրո հարեւան առանց պրոբլեմի» ու այն, ինչ կատարվում է Թուրքիայում, ամբողջովի կփոխի Թուրքիան, ինչը բնականաբար կփոխի նաեւ տարածաշրջանում իր ազդեցությունը: «Այս պահին շատ կարեւոր է սիրիական հակամարտությունը եւ նրա լուծումը: Սա ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի գերտերությունների համար է դարձել կարեւորագույն հարց»,- ասաց Իսկանդարյանը:

Թեպետ Ուկրաինան Հայաստանին սահմանակից չէ, սակայն այն, ինչ այսօր կատարվում է Կիեւում, շեշտակի ազդեցություն է թողնելու տարածաշրջանում: Քաղաքագետի գնահատմամբ, ոչ ռուսական, ոչ արեւմտյան, ոչ էլ հայկական մամուլը չի լուսաբանում այն, ինչ կա: Կողմերից յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում, հոդվածներն էլ մեծ առումով Ուկրաինայի հետ որեւէ առնչություն չունեն: Վերջին եւ ամենամեծ գործոնը` Ռուսաստանի Դաշնությունն է, նրա հետ հարաբերությունները, նրա օրակարգն ու արտաքին քաղաքականությունը:

Ըստ քաղաքագետի, արտքին գործոնների շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում դարձել է շատ ավելի բարդ, իսկ խնդիրները թվում են ավելի անլուծելի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am