Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Լևոն Արոնյանը ցյուրիխյան ուժեղագույն մրցաշարում երկրորդ հորիզոնականում է

Լևոն Արոնյանը ցյուրիխյան ուժեղագույն մրցաշարում երկրորդ հորիզոնականում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Ցյուրիխի ուժեղագույն մրցաշարի դասական պարտիաների վերջին տուրում պարտվեց Ֆաբիանու Կարուանային:Մոտ 6 ժամ տևած պարտիայում գրոսմայստերները փոխանակեցին 66 քայլ: Արոնյանը բավականին բարդ դիրքում էր հայտնել և հանձնվեց: Միաժամանակ ընթացող պարտիաներում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարսլենը ոչ-ոքի խաղաց Վիշի Անանդի, իսկ Հիկարու Նակամուրան` Բորիս Գելֆանդի հետ:

Այս տուրից հետո առաջատար Կարլսենն ունի 8 միավոր և դարձավ դասական մրցաշարի հաղթող: Արոնյանը երկրորդ տեղում է: Փետրվարի 4-ին կկայանա նաև արագ շախմատի մրցաշարը:    

Ցյուրիխի ուժեղագույն մրցաշարը մեկնարկել էր հունվարի 29-ին և կեզրափակվի փետրվարից 4-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am