Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հալեպում ռմբակոծության հետևանքով հայ է զոհվել

Հալեպում ռմբակոծության հետևանքով հայ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հունվարի 21-ին ռմբակոծության հետևանքով հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ նշելով, որ զոհվածը 1960թ.-ին ծնված Ասատուր Տիգրանյանն է: Միջադեպը տեղի է ունեցել հայկական Ժդիյդե թաղամասում: Հայաշատ Հալեպում հունվարի 21-ի կեսօրից հետո պայթյուններ էին որոտացել: Հրասանդներ էին ընկել հայկական Ժդիյդե թաղամասում:

Ինչ վերաբերում է քաղաքի ընդհանուր վիճակին, աղբյուրը տեղեկացրեց, որ քաղաքն օրվա մեծ մասը կրկին խավարի մեջ է: Այսօր՝ հունվարի 22-ին, միայն մեկ ժամով էլեկտրականությունը վերականգնվել է: Ֆեյսբուքյան «Բերիո լուրեր» էջն իր հերթին տեղեկացրել է, որ 4 օրից ավելի  Հալեպում էլեկտրականությունն անջատված է, և քաղաքը խավարի մեջ է:

Երեք տարի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am