Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հավակնորդների մրցաշարի ֆավորիտներն Արոնյանն ու Կրամնիկն են. աշխահի չեմպիոն Մագնուս Կարլսենի բացառիկ մեկնաբանությունը

Հավակնորդների մրցաշարի ֆավորիտներն Արոնյանն ու Կրամնիկն են. աշխահի 
չեմպիոն Մագնուս Կարլսենի բացառիկ մեկնաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի նոր չեմպիոն Մագնուս Կարսլենի համոզմամբ, մարտին կայանալիք հավակնորդների մրցաշարի ֆավորիտները Հայաստանի գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն են:  Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանությամբ ասաց նորվեգացին: «Իմ կարծիքով հավակնորդների մրցաշարի ֆավորիտները Արոնյանն ու Կրամնիկն են, բայց դժվարանում եմ կանխորոշում անել: Ինձ համար, որպես  խաղացողի, ամենակարևորն ինքնազարգացումն է, որպեսզի  մրցակիցներիս համար  լինեմ ամենաբարդ հակառակորդը»,-ասել է նա:

Իսկ աշխարհի նորընծա չեմպիոնը,  ինչպես է իրեն զգում ամենաերիտասարդ թագակրի  տիտղոսով, հարցին Կարլսենը տվեց  անկեղծ ու անմիջական պատասխան. «Ես ինձ հրաշալի եմ զգում, և անչափ ուրախ եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար»:

Եղել են դեպքեր, երբ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո գրոսմայստերները հաճախ չեն  մասնակցել միջազգային մրցաշարերին, Կարլսենը, սակայն, նախատեսում է շարունակելու  մասնակցությունը մրցաշարարերին, քանզի դրանք և հետաքրքիր են, և  կարևոր իր պատրաստվածությունը պահպանելու համար:

ՖԻԴԵ-ի հավակնորդների մրցաշարն այս տարի կանցկացվի  Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում`մարտի 11-ից ապրիլի 1-ը : Մրցաշարի մասնակիցներն են Վիշվանաթան Անանդը (աշխարհի նախկին չեմպիոն), Վլադիմիր Կրամնիկը, Դմիտրի Անդրեյկինը, Վեսելին Տոպալովը, Շախրիյար Մամեդյարովը, Լևոն Արոնյանը, Սերգեյ Կարյակինը և Պետեր Սվիդլերը:

Վարվառա Հայրապետյան, Սյունե Բարսեղյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am