Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Foreign Affairs հանդեսը համար է նվիրել Հայաստանի տնտեսական քաղաքականությանը

Foreign Affairs հանդեսը համար է նվիրել Հայաստանի տնտեսական 
քաղաքականությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը հարուստ պատմությամբ և խոստումնալից երկիր է, որն իրեն հաստատել է տարածաշրջանային հզոր դերակատարի դիրքում` շատ կետերով առաջ անցնելով իր հարևաններից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշում է ամերիկյան հայտնի Foreign Affairs վերլուծական հանդեսը` 2014թ.-ի հունվար-փետրվարյան համարում, որը նվիրված է Հայաստանի տնտեսական քաղաքականությանը:

Հանդեսը ներկայացրել է Հայաստանի զարգացման ճանապարհային քարտեզը` անդրադառնալով մեր երկրի բաց շուկայական մարտավարությանը, հանքարդյունաբերությանը, էներգետիկ հնարավորություններին, շինարարական ոլորտի վերականգմանը, Հայաստանի տնտեսական աճին և խաղողագործությանը:

«2009 թվականի մեծ տնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի վերադարձը նախկին դիրքին խոսում է երկրի ճկունության և վերակազմակեպման կարողության մասին … Տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, ճշգրիտ ճարտարագիտությունն արդյունաբերության այն ոլորտներն են, որտեղ Հայաստանը կարողացել է աչքի ընկնել: Միջազգային տնտեսական հարաբերություններում գերակայությունը տրվել է բարձրորակ, բայց ճանպարհափոխադրման ցածր ծախսեր պահանջող արտադրանքին և ծառայություններին` պայմանավորված Հայաստանի աշխարհաքաղաքական սահմանափակվածությամբ: Հայաստանը ստիպված է եղել այլընտրանքային ուղիներ փնտրել իր առևտրատնտեսական հարաբերությունների հաստատաման համար և կարողացել է սնուցել ուժեղ ու անկոտրում ձեռնարկատիրական ոգին»,- գրում է հանդեսը:

Մոտ մեկ տասնամյակ տևած երկնիշ աճը կասեցվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով, երբ Հայաստանի տնտեսությունը կրճատվեց 14 տոսկոսով: Սակայն երկիրն արագորեն ոտքի կանգնեց, և հետճգնաժամային Հայաստանը հիմա ավելի լավ կարգավիճակում է, քան նախկինում: «Անցած հինգ տարին աճի վերականգնման և զարգացման հարթակ են ծառայել: Այս ճգնաժամի արդյունքը նոր և ավելի արդյունավետ տնտեսական կառուցվածքն է»,- Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերն է մեջբերում հանդեսը: Եթե նախկինում տնտեսական աճը մեծապես սնուցվում էր շինարարական հատվածում, ապա այսօր երկրի տնտեսական հաջողությունը հիմնված է առևտրային և արտահանմանն ուղղված ոլորտների վրա, որոնք են սպասարկումը, արտադրությունը, հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը:

«Մենք մրցակցային մեծ առավելություն ունենք, որը մեր մարդկային ռեսուրսն է,- հպարտությամբ նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: -Մեր ժողովուրդը բիզնես-հակվածություն ունի: Նա ցանկանում է մրցակցել տեղական, միջազգային և գլոբալ մակարդակներում: Դուք կարող եք լսել, թե ինչպես են պատանիները դպրոցում զրուցում բիզնես հիմնելու իրենց ձգտումների մասին: Դա շատ հզոր խթան է երկրի համար. հասարակությունը դրդում է կառավարությանը պայմաններ ստեղծել ավելի ազատական բիզնես միջավայրի ստեղծման և բարելավման համար»:

Հանդեսը նշում է, որ կառավարությունը մշակել է ազգային ձգտումներին միտված երկարաժամկետ նախագծեր, որոնցով նախատեսում է մինչև 2025 թվականը Հայաստանը վերածել միջին եկամուտ ունեցող երկրի` առաջնահերթությունը տալով նոր, բարձրորակ և բարձր վարձատվրող աշխատատեղերի ստեղծմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հասարակական անվտանգության համակարգի բարելավմանը և հանրային կառավարման արդիակականացմանը:

Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և մրցունակ արդյունաբերության ստեղծմանն ուղղված ռազմավարություններից մեկը ներդրումների խթանումն է: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը 2013թ.-ին շարունակել է մնալ անկայուն, բայց Հայաստանին հաջողվել է ներդրումների համար հուսալի և հյուրընկալ երկրի համբավ ստեղծել:

«Հայաստանն աշխարհին հայտնի է իր ներդրումային բաց քաղաքականությամբ: Մի քանի տարի առաջ մենք արմատական բարեփոխումներ ենք սկսել իրականացնել գործարար և ներդրումային միջավայրում: Արդյունքում` մենք այժմ ամենաակտիվ բարեփոխումներ իրականացնող երկրներից ենք աշխարհում»,- նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սա արտացոլվել է համաշխարհային բանկի Doing Business 2014 վարկանիշային աղյուսակում, որում Հայաստանը 37-րդ հորիզոնականն է զբաղեցնում` առաջ անցնելով Ֆրանսիայից: Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատություն 2013» ցուցանիշով Հայաստանի տնտեսական ազատությունը բարձր է գնահատվել տարածաշրջանային և համաշխահային միջին ցուցանիշից, և երկիրը գրավել է 38-րդ հորիզոնականը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարկ Դևիսը անձնական փորձի վրա հիմնվելով է գնահատել այս ցուցանիշները: «Հայաստանը լավ վայր է բիզնես ծավալելու համար: Մարդիկ խոսում են ներդրողների լեզվով: Լավ մակարդակի վրա է թափանցիկությունը և տեղական ընկերությունների հետ համագործակցությունը: Հնարավոր է ներդրում կատարել և, ըստ էության, հաջողակ լինել»,- Հայաստանի մասին ասել է Դևիսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am