Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պարտադիր կենսաթոշակային համակարգի մասնակիցները պետք է ընտրեն ֆոնդի կառավարչին մինչ փետրվարի 28-ը

Պարտադիր կենսաթոշակային համակարգի մասնակիցները պետք է ընտրեն ֆոնդի 
կառավարչին մինչ փետրվարի 28-ը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինչև փետրվարի 28-ը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած մասնակիցների համար համակարգը պատահականության սկզբունքով կընտրի որևէ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի պահպանողական ֆոնդը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցով տեղեկացրեց Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի Մարքետինգի և հաղորդակցության ծառայութան ղեկավար Եվգենիա Էվոյանը։ Նրա խոսքով՝ համակարգի մասնակիցն առնվազն նշված ժամանակահատվածում կարող է իր հայեցողությամբ կենսաթոշակային ֆոնդ/ֆոնդի կառավարիչ ընտրել: «Կենսաթոշակային ֆոնդ/ֆոնդի կառավարիչ ընտրելու համար պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները անձը հաստատող փաստաթղթով կարող են ներկայանալ կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի որևէ սպասարկման կետ և հայտնելով Հանրային ծառայությունների համարանիշը (սոց. քարտի համարը) կամ այն չստանալու մասին տեղեկանքի համարը՝ ներկայացնել Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում: Կենսաթոշակային ֆոնդ/ֆոնդի կառավարչի ընտրություն կարելի է կատարել նաև «Իմ հաշիվը» հավելվածի միջոցով՝ առանց հաշվի օպերատորների սպասարկման կետ մոտենալու: Այդ դեպքում, մասնակիցը ունենալով նույնականացման քարտ (ID card), ակտիվ էլեկտրոնային ստորագրություն, նույնականացման քարտ կարդացող սարք, կարող է մուտք գործել www.epension.am կայքում տեղադրված «Իմ հաշիվը» հավելված և լրացնել վերոնշյալ դիմումը»,-ասաց Էվոյանը։

Նրա խոսքով՝ համակարգի մասնակիցները ցանկացած պահի կարող են փոխել համակարգի կամ իրենց կողմից ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչին՝ ներկայացնելով Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում:  Հաշվի օպերատորներն իրավունք չունեն մասնակիցներին խորհուրդ տալ կամ որևէ կերպ ուղղորդել կենսաթոշակային ֆոնդի ընտրության հարցում:

Հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը,  ըստ որի` 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ` կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով: Գոյություն ունի կենսաթոշակային ֆոնդերի երեք տեսակ` կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված: Վերջիններս միմյանցից տարբերվում են ռիսկայնության աստիճանով: Համակարգից օգտվողները կկարողանան կառավարել իրենց կենսաթոշակային հաշիվները օպերատորների միջոցով։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան որպես օպերատորներ արդեն իսկ ընտրել է «Արարատբանկին», «Արդշինինվեստբանկին», «Հայբիզնեսբանկին», «ՎՏԲ-Հայաստան» բանկին և «Հայփոստին»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am