Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Կոնստանտին Օրբելյանը Արամ Խաչատրյանի իրերից է նվիրել կոմպոզիտորի տուն- թանգարանին

Կոնստանտին Օրբելյանը Արամ Խաչատրյանի իրերից է նվիրել կոմպոզիտորի տուն-
թանգարանին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը 2014 թվականի առաջին իսկ աշխատանքային օրվա ընթացքում հարստացավ մի քանի ցուցանմուշներով: Անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը տուն-թանգարանին է նվիրել Արամ Խաչատրյանի անվան հետ կապված մի քանի իր:

«Մեր առաջին աշխատանքային օրը սկսվել է անակնկալներով: Կոնստանտին Օրբելյանը կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի միջոցով թանգարանին է փոխանցել Խաչատրյանի`1958 թվականին իրեն ուղղված նամակի պատճենը, ինչպես նաև մի շարք լուսանկարներ, թերթային հոդվածներ: Նա նաև թանգարանին է նվիրել թերթի մի հոդված, որում Օրբելյանն այն կարծիքն է հայտնում, որ Հայաստանի հիմնի համար լավագույն երաժշտություն կարող է լինել Խաչատրյանի ստեղծագործություններից մեկը: Բացի այդ, թանգարանը նվեր է ստացել Բերկոյի «Կոնստանտին Օրբելյան» գիրքը, որում էլ հենց հրապարակվել է Խաչատրյանի ռուսերեն նամակը: Օրբելյանը հանդիպել է Խաչատրյանին, և նրանք շատ ջերմ հարաբերություններ են ունեցել»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնվել է 1978թ.: 1984 թհունվարի23-ին բացվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը: Խաչատրյանի տուն-թանգարանը նախորդ տարի հարստացել է ևս մեկ հազվագյուտ նմուշով. Պրահայում բնակվող կինոսցենարիստ Հայկ Մարտիրոսյանը Լիխտենշտեյնում կոմպոզիտորի ծննդյան 110- ամյակին նվիրված համերգի ավարտին տուն-թանգարանին նվիրեց  իր հայրիկին՝ Կարլի համալսարանի դասախոս, հայտնի արևելագետ Նշան Մարտիրոսյանին Արամ Խաչատրյանի` 1947 թվականի օգոստոսի 15-ին գրած նամակը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am