Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Իրաքը երկրի վերականգնման գործում ապավինում է նաև Հայաստանի օգնությանը. դեսպան

Իրաքը երկրի վերականգնման գործում ապավինում է նաև Հայաստանի օգնությանը. 
դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող տարին շատ արդյունավետ է եղել հայ-իրաքյան հարաբերություննների զարգացման գործում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում գոհունակությամբ նշեց Հայաստանում Իրաքի Հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդը` նշելով, որ ակնկալում է նույն ինտեսիվությամբ շարունակել աշխատանքները եկող տարոի` նոր հաջողություններ արձանագրելով երկկողմ հարաբերություններում:

«Իրաքը ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և կարևորում է ձեր երկրի ներդրումը Իրաքի վերականգնման գործում: Մենք հայ մասնագետների կարիք ունենք»,- ասաց դեսպանը:

Նկատի ունենալով, որ Հայաստանում Իրաքի դեսպանությունը վերաբացվել է 2013 թվականի հունիսին` դեսպանը բարձր գնահատեց այս ժամանակահատվածում կատարված աշխատանքը: Նա մեկ անգամ ևս վերահաստատեց, որ իր երկիրը պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում` ընդգծելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը:

Անցնող տարվա ընթացում Հայաստանի և Իրաքի միջև ստորագրվել են բազմաթիվ համաձայնագրեր` տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին:  Պաշտոնական այցով Հայաստան են ժամանել Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը և Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին: Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարների միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Երևանում անցկացված հայ-իրաքյան տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում շուրջ 70 գործարարներ են այցելել Հայաստան:

Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 2000թ.-ին: Նույն տարի Բաղդադում բացվել է ՀՀ դեսպանությունը, իսկ 2001թ.-ին, Երևանում` ԻՀ դեսպանությունը: 2003թ.-ին Իրաքում սկսած պատերազմի հետևանքով երկու երկրների դեսպանությունները ընդհատել են իրենց գործունեությունը, իսկ 2010թ.-ին հոկտեմբերից Հայաստանը վերաբացեց իր դեսպանությունը Իրաքում: 2013 թվականի հունիսին վերաբացվել է Իրաքի դեսպանությունը Հայաստանում:

2004թ.-ից Հայաստանը մարդասիրական առաքելություն է իրականացրել Իրաքում` գործուղելով սակրավորներ, բժիշկներ եւ վարորդներ: 2008թ.-ի հոկտեմբերին Հայաստան է վերադարձել Իրաք գործուղված հայկական խաղաղապահ զորագնդի 8-րդ եւ վերջին զորախումբը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am