Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հանրային հեռուստաընկերությամբ գովազդը կարգելվի

Հանրային հեռուստաընկերությամբ գովազդը կարգելվի

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հանրային հեռուստաընկերության եթերում գովազդն արգելող օրինագծի փաթեթին, և այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Փաթեթով Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավելի, քան մեկ հովանավոր յուրաքանչյուր մշակութային և սպորտային հեռուստահաղորդման ցուցադրման ժամանակ: «Հանրային հեռուստաընկերությամբ գովազդի հեռարձակման դադարեցումն ընդունված քայլ է: Այդ եթերաժամանակը կտրամադրվի տարբեր բնագավառների հաղորդումների հեռարձակմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նախագծերի ընդունմամբ` կկրճատվի Հանրային հեռուստատեսությամբ առևտրային գովազդի տևողությունը՝ եթերաժամանակը տրամադրելով տեղեկատվական ավելի բարձր արժեք և կարևորություն ունեցող հեռուստահաղորդումների ցուցադրմանը:

«Ասպարեզ» ակումբի մոնիթորինգի համաձայն` գովազդային հաղորդումների ծավալների առումով հայաստանյան 6 հեռուստաընկերությունները 2013 թվականի օգոստոսին նախորդ տարիների համեմատ առաջընթաց են գրանցել: Սակայն դրանցից միայն երկուսը չէին խախտել օրենքով նախատեսված գովազդի ծավալը:

Մոնիթորինգ իրականացնողները  Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին առաջարկել էին հեռուստագովազդի հեռարձակման քանակական վերահսկողություն իրականացնել իր գործառույթների շրջանակում: Ազգային ժողովին առաջարկվում է վերականգնել Հանրային հեռուստաընկերության հաղորդումները գովազդով չընդհատելու պահանջը, օրենքով ամրագրել Հանրային հեռուստառադիոընկերության  հեռուստատեսային և ռադիոալիքների հավասար հասանելիության պարտադիր պայմանը Հայաստանի ամբողջական տարածքի համար, ինչպես նաև քննարկել քողարկված գովազդի կանխարգելման օրենսդրական կամ ենթաօրենսդրական հնարավորությունները, այդ գործում մասնակից դարձնելով հեռարձակողներին, ոլորտի հասարակական կազմակերպություններին և մասնագետներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am