Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Գյուղնախարարությունը Մաքսային միության երկրներում Հայաստանի գյուղմթերքի նոր շուկաներ է տեսնում

Գյուղնախարարությունը Մաքսային միության երկրներում Հայաստանի գյուղմթերքի նոր 
շուկաներ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանն անդամակցելը մեծ հեռանկարներ կստեղծի Հայաստանից գյուղատնտեսական մթերքների արտահանման համար: Այս մասին դեկտեմբերի 13-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: «Այս տարի պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալի 2/3-ն մատակարարվել է Ռուսաստան: Այսինքն, նաև այս առումով, մեր անդամակցությունը Մաքսային միությանը լայն հեռանկարներ կբացի մեր գյուղմթերքի արտահանման ծավալների հետ կապված»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ արտահանող կազմակերպությունների համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն, ինչը կհանգեցնի գյուղմթերքների արտահանման ծավալների աճի:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ Հայաստանում պտուղ բանջարեղենի և խաղողի մթերումների ծավալը ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 4.2 տոկոսով և կազմել 224 հազար տոննա: Ընթացիկ տարում Հայաստանից արտահանվել է 60 հազար 100 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ կրկնակի գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

Մաքսային միությանը միանալու որոշման մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ Նախագահի հետ հանդիպումից հետո: Հայաստանի ղեկավարն արտահայտել է նաև մեր երկրի տրամադրվածությունը Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: Նոյեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Երևանում ստորագրել են համագործակցության ամրապնդման հուշագիր, որը կապահովի ՄՄ-ի մարմիններին Հայաստանի բոլոր կառույցների միացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am