ՀՀ նախագահի հանդիպում Ահմեդ Դավութօղլուի հետ տեղի չի ունենալու
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ տեղի չի ունենալու: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը: «ՀՀ Նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երևանյան այցի ընթացքում պլանավորված չէ և տեղի չի ունենալու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Սաղաթելյանը:
Դավութօղլուն Երեւան կժամանի դեկտեմբերի 12-ին` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին: Թուրքական լրատվամիջոցներն այցին ընդառաջ բազմաթիվ թեզեր են հրապարակ բերել` նշելով Դավութօղլուի հանդիպումների հնարավոր օրակարգ եւ քննարկվելիք հարցերի շրջանակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում