Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գիրք` ժամանակակից հետախուզության ամենաարդյունավետ զույգի` Վարդանյան ամուսինների մասին

Գիրք` ժամանակակից հետախուզության ամենաարդյունավետ զույգի` Վարդանյան 
ամուսինների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսերեն լույս տեսած «Վարդանյան»-ը «Հիանալի մարդկանց կյանքը» շարքի հերթական հատորն է և պատմում է հայ մեծանուն հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսահայ «Երկրամաս» պարբերականը, «Ռոսսիյսկայա գազետա» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Նիկոլայ Դոլգոպոլովի գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունում։

Հայ հետախույզների կյանքի մասին տարիներ շարունակ հրապարակվել են բազմաթիվ հոդվածներ, նրանց գործունեության որոշ դրվագներին անդրադարձ կա «Թեհրան- 43» ֆիլմում։ «Դաժան է այն մարդկանց կյանքը, ովքեր նվիրվել են հետախուզությանը. կաղապարված, անհասանելի, գաղտնի, անհայտ…Սակայն Գևորգ Վարդանյանին կարելի է երջանիկ համարել։ 45 տարվա գործունեության ընթացքում, աշխատելով 100 երկրում, նա չունի ոչ մի ձախողում։ Ֆանտաստիկ արդյունք։ Մասնագետների հավաստմամբ, Գևորգ և Գոհար Վարդանյանները ժամանակակից հետախուզության ամենաարդյունավետ զույգն են։ Արդի մասշտաբներով Վարդանյանին կարելի է դասել լավագույն 2-3 հետախույզների շարքը»,-նշում է «Երկրամաս» պարբերականի հոդվածագիր Էդվարդ Սախինովը։ 

Գրքի հեղինակի ծանոթությունը իր հերոսների հետ պատահական է եղել։ «Դոլգոպոլովը «իր հերոսի» համար թեկնածուներ էր փնտրում, երբ մի փակ ցուցադրության ժամանակ դիտեց վավերագրական ֆիլմ Վարդանյանի մասին։ Հերոսը գտնված էր։ Հեղինակը խնդրեց ծանոթացնել հայտնի հետախույզների հետ։ Արդյունքում ծնվեց «Վարդանյան» գիրքը` պարզ և մատչելի ստեղծագործություն հայտնի հետախույզի, հերոսի և պարզապես հայ ազգի զավակի մասին»,-գրում է հոդվածագիրը։

Գեւորգ Վարդանյանը Խորհրդային Միության հերոս է: Նրա հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես հիշարժան է 1943թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր երեք խոշոր տերությունների ղեկավարների (Ստալին, Ռուզվելտ, Չերչիլ) անվտանգությունը: Հայ հետախույզին եւ նրա գործընկերներին հաջողվել է կանխել «մեծ եռյակի» ղեկավարների դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am