Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Թուրքիան և Ադրբեջանը չեն մասնակցել ՍԾՏՀ Երևանում անցկացվող նիստին

Թուրքիան  և Ադրբեջանը չեն մասնակցել ՍԾՏՀ Երևանում անցկացվող  նիստին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վեց երկրների ներկայացուցիչներ ներկա չեն գտնվել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստին, որն անցկացվում է Երևանում։ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ, Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդում հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Ղազարյանի խոսքով՝ նրանք չեն ներկայացել առողջական խնդիրների պատճառով: «Թուրքիայի պատվիրակության ղեկավարը չի մասնակցել թունավորման պատճառով, սակայն նրա տեղակալները մասնակցում են նիստին: Ուկրաինայի ներկայացուցիչը բացակայում է ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով։ Ալբանիան, ըստ երևույթին, մեր տարածաշրջանի նկատմամբ  հետաքրքրություն չունի, այդ պատճառով էլ չի մասնակցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ղազարյանը: Սակայն, նրա խոսքով՝ տարօրինակ էր վրացիների բացակայությունը։ «Մենք հարևան երկրներ ենք և շահագրգիռ ենք մեկս մյուսի նկատմամաբ: Նրանց բացակայության իմաստը չեմ հասկանում: Վրացական պատվիրակությունը մինչև վերջին պահն ասում էր գալու մասին»,- նշեց Ղազարյանը։

Նիստին անդամ ՍԾՏՀ 12 երկրներից մասնակցել են 6-ի`Բուլղարիայի, Հունաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Ռուսաստանի և Հայաստանի ներկայացուցիչները

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստն այս տարի անցկացվում էր Հայաստանում՝ հայկական պատվիրակության նախագահությամբ։ Նիստին քննարկել են ՍԾՏՀ գործարար խորհրդի գործունեության հաշվետվությունը, գործարար խորհրդի 2013 թվականի բյուջեն, ինչպես նաեւ 2014-2015 թվականների բյուջեի կանխատեսումները։ Խորհրդի անդամ երկրները ծրագրեր են իրականացնում տրանսպորտի, առեւտրի, տուրիզմի, շինարարության ոլորտում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am