Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայաստանը ողջունում է Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը ողջունում է Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ 
պայմանավորվածությունը. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության վերաբերյալ հայտարարության մեջ նշվում է. «Ողջունում ենք Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Սա լավ լուր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար։ Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին։ Թեև ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am