Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՀՀ ԱԳ փոխնախարարը Ադրբեջանի քաղաքականության փոփոխություն է ակնկալում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո

ՀՀ ԱԳ փոխնախարարը Ադրբեջանի քաղաքականության փոփոխություն է ակնկալում 
Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը բանակցային գործընթացում առաջընթացի կարող է հանգեցնել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն այդ հանդիպումից հետո փոխի իր քաղաքականությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Բանակցային գործընթացում էական առաջընթացի բացակայությունը պայմանավորված է Ադրբեջանի քաղաքկանությամբ, և քանի դեռ Բաքուն չի վերանայել այն, լուրջ առաջընթաց չի կարելի սպասել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակում է ռասիստական, հայատյացության քաղաքականություն վարել, հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, ինչպես նաև մերժում է Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկները: «Դատելով այն հայտարարություններից, որոնք պարբերաբար հնչեցնում է Ադրբեջանի նախագահը, առաջիկա հանդիպումից լուրջ ակնկալիքներ հնարավոր չէ ունենալ»,- նշեց նա:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը վերահաստատել են մտադրությունը հանդիպել նոյեմբերին՝ հստակեցնելու դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եւ քննարկելու առաջ շարժվելու ուղիները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 4-5-ն այցելել են տարածաշրջան՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում գտնելու հարցում կողմերին աջակցելու ջանքերը: Նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` Բաքվում, նոյեմբերի 4-ին, եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Երեւանում, նոյեմբերի 5-ին, և քննարկել հակամարտության կարգավորման կարեւորագույն հարցեր: Նրանք հանդիպել են նաեւ երկու երկրների արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ: Նախագահները համաձայնել են հանդիպել նոյեմբերին՝ հստակեցնելու դիրքորոշումները եւ որոշելու, թե ինչպես պետք է առաջ շարժվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am