Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայ գործարարներն Իրաքում հաջողություններ են գրանցում

Հայ գործարարներն Իրաքում հաջողություններ են գրանցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրաքում բացվել են հայ գարծարարների առաջին ընկերությունները։ Երկու երկրների միջև նոր ձևավորվող առևտրատնտեսական հարաբերությունների շրջանակում սա մեծ ձեռքբերում է։ Այս մասին հայ-իրաքյան ֆորումի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը։ Նա նկատեց, որ մեկ տարում հայ գործարարների այցերը Իրաք առաջին պտուղներն են տալիս։ «Հայ բիզնեսմենները բավական ճկուն են գործում, և արդեն կարող ենք արձանագրել նրանց առաջին հաջողությունները։ Շատերն արդեն գտել են ուղիներ Իրաքում իրենց բիզնեսն ընդլայնելու։ Որպես օրինակ կարող եմ նշել հայ գործարարի ստեղծած մսի գործարանը, որ սերտիֆիկատ է ստացել Իրաքում։ Մեկ այլ գործարար Բաղդադում սոցիալական բնակարանաշինություն է իրականացնում։ Կարծում են` այս համաժողովի ժամանակ ևս գործարար կապեր կհաստատվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը։

Փոխնախարարը նշեց, որ անցյալ տարվա նկատմամբ առևտրաշրջանառության մեջ դրական տեղաշարժեր կան։ «Այս տարվա սեպտեմբերին ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է 50 մլն դոլարը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրաքում տարեկան առևտրաշրջանառությունը հասնում է 34 մլրդ դոլարի, ապա 50 միլիոնը կաթիլ է ծովում։ Սակայն այն հանգամանքը, որ հայ-իրաքյան հարաբերությունները նոր են սկսել ձևավորվել, ապա կարող ենք նշել, որ ապագան խոստումնալից է։ Հայաստանի կառավարությունը որդեգրել է արտահանմանն ուղղված արդյունաբերության ռազմավարություն և նշել այն ոլորտները, որ առաջնահերթ են արտահանման առումով։ Այսօր այդ ապրանքները ներկայացված են իրաքցի գործարարների դատին»,- ասաց Հարությունյանը։

Հայ-իրաքյան ցուցահանդեսին և ֆորումին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 120 գործարար և պաշտոնյա։ «Երևան էքսպո» կենտրոնում բացված ցուցահանդեսին նրանք ծանոթացել են հայկական արտահանվող ապրանքներին, իսկ համաժողովի ժամանակ հայ գործարարների հետ քննարկել համագործակցության հարցեր։ 2011թ.-ից հետո հայ-իրաքյան հարաբերությունները սկսել են ինտենսիվորեն զարգանալ։ Ձևավորվել է միջկառավարական հանձնաժողով, որի առաջին նիստը կայացել է 2012 թվականին Բաղդադում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am