1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՏՏ ոլորտի խթանման մի քանի համաձայնագիր կստորագրվի միջազգային կազմակերպությունների հետ

ՏՏ ոլորտի խթանման մի քանի համաձայնագիր կստորագրվի միջազգային 
կազմակերպությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նպաստելու համար հաջորդ տարի համագործակցության մի քանի համաձայնագիր կստորագրի միջազգային կազմակերպությունների հետ: Ինչպես Ազգային ժողովում անցկացվող քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՏՏ ոլորտի զարգացումը երկրում խթանելու համար Հայաստանը համագործակցում է միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, որոնց հետ այս տարի կնքվել է շուրջ 4-5 համաձայնագիր: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության 4-5 շրջանականյին համաձայնագիր նախատեսում ենք կնքել նաև այս տարի, որոնց կազմակերպչական աշխատանքներին էլ կհատկացվի ոլորտի աջակցության համար տրամադրված պետական միջոցների մի մասը»,- նշեց նախարարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանը նշեց, որ նախարարությունը ոլորտի զարգացման համար իրականացնում է մի շարք կարեւոր միջոցառումներ` մրցույթներ, ցուցահանդեսներ; «Մենք արդեն իրականացրել ենք նման միջոցառումներ և դրանք շարունակական են լինելու 2014 թվականին: Այդպիսի միջոցառումների շարքին են դասվում «ԴիջիԹեք»-ը, «Արմթեք»-ը և նմանատիպ այլ ծրագրերը: Սրանք հանգեցնում են նրան, որ ոլորտի զարգացմանն ավելի շատ պետական միջոցներ հատկացվեն, քան նախատեսվածն է»,- ասաց նա:    

Ավանեսյանն ընդգծեց տարբեր տեսակի մրցույթների կազմակերպման կարևորությունը՝ տեղեկացնելով, որ 2014 թ.-ի համար նախատեսված է նման 2 միջոցառում կազմակերպել: Պետական միջոցներից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման համար հատկացվող միջոցների մի մասն ուղղվելու է տեղեկատվության հավաքագրմանը, քանի որ այդ ոլորտում վիճակագրական ուսումնասիրությունների համար բավական բարդ գործընթաց է իրականացվում:

ՀՀ 2014թ.-ի պետական բյուջեի նախագծով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը խթանելու համար Էկոնոմիկայի նախարարությանը նախատեվում է հատկացնել 80 միլիոն դրամի աջակցություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]