Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ֆրանսահայ ավելի քան 40 գործարար Հայաստանում ծանոթանում է ներդրումներ կատարելու հնարավորություններին

Ֆրանսահայ ավելի քան 40 գործարար Հայաստանում ծանոթանում է  
ներդրումներ կատարելու հնարավորություններին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բիզնես ոլորտն ակտիվացնելու նպատակով ֆրանսիահայ ավելի քան 40 գործարար ու ներդրող հավաքվեցին մեկ հարկի տակ: Հոկտեմբերի 25-ին ֆրանսիահայ գործարարների տնտեսական համաժողովի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հայաստանն այսօր աշխատատեղերի կարիք ունի, եւ այդ հարցի լուծման գործում մեծ դերակատարություն կարող է ունենալ Ֆրանսիան: «Հայաստանը հնարավորությունների երկիր է: Եկեք եւ օգտագործեք այդ հնարավորությունները: Հայաստանի հարկային եւ մաքսային քաղաքականությունը գնալով կատարելագործվում է: Մենք պետք է հասնենք այն բանին, որ բիզնեսն ավելի ակտիվանա»,- ֆրանսիացի գործարարներին դիմելով` ասաց Սփյուռքի նախարարը:

Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի խոսքով` Ֆրանսիայի եւ Հայաստանի համագործակցությունը` հենված բարեկամության եւ համերաշխության վրա, շարունակվելու է: «Մեզ համար մեծ երջանկություն է ձեզ հետ աշխատելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մարսելի քաղաքապետը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը ֆրանսիահայ գործարարներին հավաստիացրեց, որ Հայաստանը ներդրումներ կատարելու առումով վստահելի է:  

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն Հայաստանի համար տնտեսության զարգացումը կարեւոր մարտահրավեր է համարում, ինչը պետք է հաղթահարել: «Մեր տնտեսական հարաբերությունների զարգացումը բավական նշանակալից է, եւ արժե զարգացնել այդ հնարավոր տարբերակը երկու երկրների համար»,- հավելեց դեսպանը:

Համաժողովի ընթացքում գործարարներն արդյունավետ և փոխշահավետ համագործակցության հնարավորություն ունեցան միմյանց ծանոթացնելու իրենց գործունեության ոլորտներին, քննարկելու համագործակցության հնարավորությունները և հեռանկարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am