Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Վարուժան Ոսկանյանի նոր գիրքը` չամոքված վերքերի եւ հիշողության մասին

Վարուժան Ոսկանյանի նոր գիրքը` չամոքված վերքերի եւ հիշողության մասին

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրատարակվել է Ռումինիայի էկոնոմիկայի նախկին նախարար, Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահ Վարուժան Ոսկանյանի նոր գիրքը` «Հարյուր տերեւների խաղը եւ այլ պատմվածքներ» ժողովածուն (Jocul celor o sută de frunze și alte povestiri, Editura Polirom, 2013, Bucuresti, 440 էջ):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոր գիրքը կազմված է վեց պատմվածքից, որոնցում խոսվում է անհամաձայնության, փնտrտուքի եւ անորոշության, ինչպես նաեւ` չամոքված վերքերի մասին: Վարուժան Ոսկանյանը 1989թ. հետո ռումինական գրականության լավագույն վեպի`«Շշուկների մատյան»-ի հեղինակն է: Վեպն արդեն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ քննադատներն այն համարում են 20-րդ դարի ասք, հայ ժողովրդին բնութագրող գիրք: Սակայն յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր վայր, յուրաքանչյուր ժամանակ ունի իր շշուկների մատյանը: Այն պարզապես պետք է պատմել:

«Հարյուր տերեւների խաղը» նախազգուշացնում է, որ եթե հիշողությունը որպես սթափության վիճակ չի գտնում իր տեղը ներկայում կամ նույնիսկ ապագայում, ապագան կլինի անվերջ վերադարձ դեպի անցյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am