Երևանում՝ 11:07,   11 Հունիս 2024

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ 
ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (James Appathurai):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ոՈղջունելով հյուրին` արտգործնախարարը դրական է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության տարբեր բնագավառներում արձանագրված արդյունքները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցությանը վերաբերող մի շարք  օրակարգային հարցերի` Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող փոխգործակցությանը:

Արտգործնախարարը հյուրին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց Դաշինքի  աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am