Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ռոդ Այլնդի Սբ. Սահակ-Մեսրոպ հայկական եկեղեցին տոնում է իր 100-ամյա տարեդարձը

Ռոդ Այլնդի Սբ. Սահակ-Մեսրոպ հայկական եկեղեցին տոնում է իր 100-ամյա 
տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ռոդ Այլնդ նահանգի ամենահին հայկական և առհասարակ Միացյալ Նահանգների հնագույն եկեղեցիներից Սուրբ Սահակ-Մեսրոպ հայ առաքելական եկեղեցին իր 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարությունները պատրաստվում է սկսել համերգով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Providence Journal-ը, դարակազմիկ տարեդարձի առթիվ հոկտեմբերի 20-ին ելույթ կունենա ամերիկյան «Շուշի» պարային անսամբլը: 

Թեև 60 անդամից բաղկացած խումբն անունը ստացել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքից` այն հիմնադրվել և գործում է Նյու Ջերսիում և կազմված է գլխավորապես ԱՄՆ-ում ծնված երիտասարդ ամերիկացիներից:

Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու քահանա Շնորհք Սուինը հատկանշական է համարել «Շուշի» պարային անսամբլի ելույթը Ռոդ Այլնդում. այս նահանգը Արցախի անկախությունը ճանաչած առաջին ամերիկյան քաղաքական սուբյեկտն է: Ռոդ Այլնդից հետո Արցախի անկախությունը ճանաչել են Մասաչուսեթսը, Լուիզիանան, Մենը և Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքը:

Հոկտեմբերի 20-ին կայանալիք միջոցառումից բացի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին նախատեսում է ամանորյա համերգ կազմակերպել Ս.Ավետման հունական ուղղափառ եկեղեցում, ուր ելույթ կունենա Քեմբրիջի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու «Երևան» երգչախմումբը և նվագախումբը` դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարությամբ:

Գլխավոր տոնակատարությունը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 14-15-ին: Միջոցառմանը ներկա կլինի նաև  ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am