Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հրանտ Դինքի սպանության կասկածյալ Էրհան Թունջելն անհետացել է

Հրանտ Դինքի սպանության կասկածյալ Էրհան Թունջելն անհետացել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր գմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ մասնակցելու մեղադրվող Էրհան Թունջելն անհետացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Demokrathaber.net-ը տեղեկացնում է, որ արդեն 14 օր է, ինչ ոչ ոք չգիտե Թունջելի գտնվելու վայրի մասին:

Դինքի սպանության գործով շարունակվող դատավարության շրջանակում դատախազ Մուամմեր Աքքաշը հայտնել է, որ դեռ հուլիսին Թունջելը կանչվել էր վկայություն տալու, սակայն անվտանգության աշխատակիցները չէին կարողացել գտնել նրան:

Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում սեպտեմբերի 17-ին Հրանտ Դինքի սպանության վերսկսված դատավարության առաջին նիստի ժամանակ որոշում էր կայացվել կրկին ձերբակալել Դինքի սպանությանը մասնակցելու մեջ մեղադրվող Էրհան Թունջելին: Թուրքական դատարանն ավելի վաղ արդարացրել էր նրան և ազատ նրան արձակել:

Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007թ-ի հունվարի 19-ին` «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ: Նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ` «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսներով: 2012թ.-ի հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր է ճանաչել հանցագործությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ ու ցմահ ազատազրկման դատապարել: Օգյուն Սամասթը սպանություն իրագործելու պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է, որ սպանությունը կազմակերպված հանցագործություն չէ, եւ հանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ կասկածվող 19 անձանց ներկայացված մեղադրյանքները: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքարկել էին թուրքական դատարանի կայացրած ամոթալի վճիռը, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մայիսի 15-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանի 2012թ-ի հունվարի 17-ին ընդունած վճռի այն կետը, որում նշվել է, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «զինված ահաբեկչական կազմակերպություն» կանգնած չէ: Թուրքիայի Վճռաբեկ դատարանի 9-րդ քրեական վարչությունը Դինքի սպանության գործով բողոքարկման վերաբերյալ հրապարակած վճռում նշել է, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «զինված ահաբեկչական խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am