Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ երկրների աջակցությունը ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում

Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ երկրների աջակցությունը ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին՝ աջակցելու Հայաստանին Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, Հայաստանի նախագահը հավաստել Է, որ հանրապետությունը շահագրգռված Է  կազմակերպության գործունեությամբ, որը, նրա գնահատմամբ, կարեւոր ավանդ Է ներդնում տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում: «Ակնկալում եմ ձեր աջակցությունն այդ հարցում»,-ասել Է նա՝ դիմելով միաժամանակ ՇՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի մեջ մտնող պետությունների՝ Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ղեկավարներին:

Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ մտնում են՝ Ռուսաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Չինաստանը եւ Ուզբեկստանը: ՇՀԿ-ի դիտորդ երկրների թվում են՝ Աֆղանստանը, Իրանը, Մոնղոլիան, Հնդկաստանը եւ Պակիստանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am