Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Վիքին սիրում է հուշարձաններ»․ Հայաստանը 6-րդ տեղում է 53 երկրների շարքում

«Վիքին սիրում է հուշարձաններ»․ Հայաստանը 6-րդ տեղում է 53 երկրների շարքում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթի շրջանակներում 22 օրվա ընթացքում ավելի քան 170 հազար լուսանկար է բեռնվել Վիքիպահեստ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դրանցից ավելի քան 10 հազարը հայկական հուշարձանների լուսանկարներ են․ այս ցուցանիշով Հայաստանը ներկա պահին 6-րդ տեղն է զբաղեցնում 53 երկրների շարքում։ Մրցույթի առաջատարը Լեհաստանն է՝ ավելի քան 27 հազար լուսանկարով, երկրորդ տեղում է Գերմանիան` 22 հազար լուսանկարով։ Մրցույթը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 30-ը։

Հայաստանը երեք շաբաթվա ընթացքում 130 մասնակից է ունեցել։ Նրանցից մեկը՝ Արփինե Անդրեասյանը, նշում է, որ իրեն միշտ մտահոգում էր համացանցում հայկական մշակույթի ներկայացվածության աղքատությունը։ «Սա լավ հնարավորություն է՝ թեկուզ կազմակերպչական առումով համալրելու այդ բոլորը, կենտրոնացնելու ուշագրավ վայրում»,- կարծում է նա։ Արփինեն հիմնականում Վիքիպահեստ է բեռնում այն լուսանկարները, որոնք արել է նախկինում Հայաստանում շրջելու ընթացքում։ Մրցույթի մեկ այլ մասնակից՝ Արման Մուսիկյանը, սկսել է ճամփորդել հատկապես մրցույթին մասնակցելու համար։ «Պարզեցի, որ լուսանկարելը շատ հետաքրքիր և սպորտային զբաղմունք է։ Սպորտային, որովհետև հուշարձաններ որոնելու ժամանակ ոտքով բավականին երկար ճանապարհ ես կտրում, հարկ եղած դեպքում նույնիսկ բարձրանում ժայռեր, ինչպիսին է օրինակ Հաղպատի Կայան բերդը»,- նշում է նա։

Արմանի կարծիքով` մրցույթը սպորտային է նաև այն պատճառով, որ յուրաքանչյուր երկիր փորձում է իր լուսանկարների քանակով գերազանցել մյուսներին։ Արմանն ինքը շուրջ երեք հազար լուսանկար է արդեն բեռնել և դեռ շարունակում է ճամփորդել Հայաստանով ու լուսանկարել։

Մրցույթի մասնակիցներին խրախուսելու համար, հայաստանյան կազմակերպիչները ֆոտոզբոսանքներ են կազմակերպել Երևանում, Գորիսում, Շուշիում և Վանաձորում։ Այս միջոցառումների մասնակիցները փոքր խմբերով շրջում են իրենց քաղաքում, լուսանկարում պատմաճարտարապետական հուշարձաններ, ապա դրանք միասին բեռնում Վիքիպահեստ։ Վերջին ֆոտոզբոսանքը տեղի է ունենալու սեպտեմբերի 29֊ին՝ Գյումրիում։

«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի ավարտին մնացել է ընդամենը մեկ շաբաթ, որից հետո մասնակից յուրաքանչյուր երկրում տեղական ժյուրին ընտրելու է այդ երկրի հաղթողներին, իսկ միջազգային ժյուրին այդ հաղթողների միջից ընտրելու է միջազգային հաղթողներին։ Կազմակերպիչներից Վաչագան Ղռաթյանը տեղեկացնում է, որ մրցույթի հայաստնյան մրցանակային ֆոնդը կազմում է 1,7 մլն դրամ, սակայն իրենք դեռ չեն որոշել, թե կոնկրետ ինչ մրցանակներ են տալու հաղթողներին։ Հայտնի է սակայն, թե ինչ մրցանակ է ստանալու միջազգային հաղթողը․ ուղևորություն Լոնդոն՝ «Վիքիմանիա» կոնֆերանսին մասնակցելու համար։

«Վիքին սիրում է հուշարձաններ»-ը Գինեսի գրքի կողմից ճանաչված է որպես աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթ։ Այն ամեն տարի անց է կացվում սեպտեմբերի 1-30֊ը։ Հայաստանն այս տարի մրցույթին մասնակցում է առաջին անգամ։ «Վիքին սիրում է հուշարձաններ»-ի հայաստնյան կազմակերպիչն է «Վիքիմեդիա Հայաստան» հկ֊ն։ Գլխավոր աջակիցն է «Յուքոմ» ընկերությունը։ Մրցանակային ֆոնդի աջակիցն է «Վիքիմեդիա Հիմնադրամը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]