Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մերիլենդն իր օժանդակությունն է հայտնում ժողովրդավարությունը որպես զարգացման ուղի ընտրած ԼՂ-ին. նահանգապետ

Մերիլենդն իր օժանդակությունն է հայտնում ժողովրդավարությունը որպես 
զարգացման ուղի ընտրած ԼՂ-ին. նահանգապետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Մերիլենդ նահանգի նահանգապետ Մարթին Օ՛Մայլեն Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյակի կապակցությամբ շնորհավորական հռչակագրում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մերիլենդի նահանգապետի լրատվական ծառայությունը, Օ՛ Մայլեն իր ջերմ բարեմաղթանքներն է հղել Հայաստանին և հայ ժողովրդին: Նույն հռչակագրում նա միաժամանակ նաեւ բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի երիտասարդ ժողովրդավարությունը և այն երկարատև և ամուր կապերը, որ ի թիվս հայ ժողովրդի, ունի Միացյալ Նահանգների հետ: Փաստաթղթում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ կիսում է նույն արժեքներն ու ազատությունը՝ ժողովրդավարության, ինքնորոշման և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները: Այդ համատեքստում նահանգապետը նշել է նաև, որ Մերիլենդը խրախուսում է այդ արժեքները և իր օժանդակությունն է հայտնում այն ժողովուրդներին, որոնք ազատությունն ու ժողովրդավարությունն են ընդունում որպես զարգացման ուղի:

Նահանգներում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի անկախության եւ ժողովրդավարության ճանաչմանն ուղղված հաղթարշավը: ԼՂՀ անկախությունը ճանաչած չորս նահանգներին միանալու հայտ էր ներկայացրել ԱՄՆ Մերիլենդ նահանգը, որը, հետեւելով Մասաչուսեթսի եւ ամերիկյան այլ նահանգների օրինակին, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման եւ ժողովրդավարության աջակցության վերաբերյալ բանաձեւն ամիսներ առաջ մտցրել է նահանգի օրենսդիր մարմնի օրակարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am