Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Հրանտն իր կյանքով և մահով կոտրեց Թուրքիայում առկա ստի շղթաները. Հասան Ջեմալ

Հրանտն իր կյանքով և մահով կոտրեց Թուրքիայում առկա ստի շղթաները. 
Հասան Ջեմալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կան մարդիկ, ում կյանքը և մահը միայն իրենց չի պատկանում, այլ հետաքրքրում է նաև այն հասարակությանը, որին իրենք պատկանում են: Հենց այսպիսին էր նաև Հրանտ Դինքի կյանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, այս մասին իր հոդվածում գրել է Հայոց ցեղապսանությունը ծրագրած Ջեմալ փաշայի թոռը` հայտնի թուրք լրագրող և հրապարակախոս Հասան Ջեմալը:

«Մեր սիրելի Հրանտն այնպես ապրեց և մահացավ, որ ճանապարհ բացեց Թուրքիայում նոր հարցեր տալու և նոր պատասխաններ փնտրելու համար: Նա այնպես ապրեց և մահացավ, որ մարդիկ սկսեցին «մանրադիտակի տակ առնել» այս հողերի երեկն ու այսօրը: Մեր սիրելի Հրանտն այնպես ապրեց, որ ցանկացած մարդ, ով ուներ միտք և խիղճ, սկսեց գլուխ կոտրել այս հողերում ժողովրդավարության, օրենքի, ազատության, մարդու իրավունքների և ազատությունների ճանապարհի արգելքները վերացնելու համար... Ես էլ սիրելի Հրանտի շնորհիվ ավելի ազատ դարձա: Գուցե հենց նրա շնորհիվ կոտրվեցին ստի վրա հիմնված այն շղթաները, որոնց վրա տարիներ շարունակ ապրել էի»,- իր հոդվածում նշել է Հասան Ջեմալը: Նրա խոսքով` Դինքի սպանության բացահայտումը Թուրքիայի առաջ ծառացած` ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության, իրավունքի գերակայության քննություն է: Առանց այդ քննությունները հանձնելու, ըստ Ջեմալի, Թուրքիան չի կարող արժանի երկիր կոչվել այդ արժեքները կրելու համար:

Հասան Ջեմալը, լինելով հայերի դեմ իրականացրած ոճրի կազմակերպիչներից մեկի թոռը, բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն: 2008 թվականին նա այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել Եղեռնի զոհերի հուշարձանին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am