Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանում «Շախմատ» կդասավանդվի նաեւ 4-րդ դասարանում

Հայաստանում «Շախմատ» կդասավանդվի նաեւ 4-րդ դասարանում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանրակրթական հաստատություններում շախմատի դասավանդումն ընդլայնում է շրջանակները: Սեպտեմբերի 1-ից «Շախմատ» առարկան կուսուցանվի նաեւ հանրապետության դպրոցների 4-րդ դասարանցիներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Շախմատի ակադեմիայի համակարգող Վարսինե Մանանդյանը: Նրա խոսքով, 2011 թվականից «Շախմատ» առառկան ուսուցանվում էր միայն 2-րդ եւ 3-րդ դասարաններում: «Արդեն սկսել ենք բաժանել 4-րդ դասարանցիների համար նախատեսված դասագրքերը, տետրերն ու ձեռնարկները»,- ասաց նա: Մանանդյանը նշեց, որ շախմատ առարկայի դասագրքերը նոր են տպագրվել եւ ներառում են ավելի բարդ խնդիրներ, քան 2-րդ եւ 3-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերը: Հնարավոր է, որ առաջիկայում տպագրվեն դասագրքեր` նախատեսված ավելի բարձր դասարանների համար:

«Շախմատ» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցների ծրագրերում ներառվել է 2011 թվականից: Շախմատի ակադեմիայում «Շախմատ» առարկայից վերապատրաստում են անցել ավելի քան 1900 ուսուցիչներ: Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առաջիկայում կբացվեն շախմատային դպրոցներ: Նման  դպրոցներ արդեն իսկ գործում են Երեւանի Արաբկիր եւ Դավթաշեն վարչական շրջաններում: 

Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որտեղ շախմատ առարկան ուսուցանվում է հանրակրթական դպրոցներում: Շախմատը կրթական ծրագրերում ընդգրկելու հայաստանյան հաջող փորձը օրինակ է ծառայել նաև այլ երկրների համար. մասնավորապես Հունգարիան եւս նպատակ ունի շախմատը ներդնել տարրական դպրոցների ազգային կրթական ծրագրում: 

Վարվառա Հայրապետյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am