Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմշամարտի հավաքականը մեկնել Է Մինսկ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմշամարտի հավաքականը մեկնել Է Մինսկ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԵՐԵՎԱՆ:  Այսօր Երեւանից Մինսկ Է մեկնել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը` գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի եւ մարզիչներ Սամվել Գեւորգյանի ու Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ::    

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լեւոն Ջուլֆալակյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ավարտել Է իր երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը Երեւանում, եւ այն կշարունակի Բելառուսի մայրաքաղաք Մինսկից ոչ հեռու գտնվող «Ստայկի» մարզաբազայում, որտեղ այս տարի արդեն մեկ հավաք թիմն անցկացրել է: Ջուլֆալակյանն իր գոհունակությունն Է հայտնել թիմի լավ մարզավիճակի կապակցությամբ, եւ ասել, որ «Ստայկի» մարզաբազայում այն մարզումներ կանցկացնի մինչեւ սեպտեմբերի 4-ն, իսկ դրանից հետո կմեկնի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապաշտ, որտեղ կմասնակցի սեպտեմբերի 16-22-ը կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Դրանով լուծվի նաեւ կլիմային հարմարվելու խնդիրը, քանի որ Բելառուսը հեռու չԷ Հունգարիայից եւ գտնվում Է գրեթե նույն կլիմայական գոտում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես Է նա գնահատում հայ ըմբիշների հնարավորություններն աշխարհի առաջնության մրցաշարում` Ջուլֆալակյանը նշել Է, որ թիմի բոլոր անդամները լավ մարզավիճակում են, բոլորն Էլ ձգտելու են հաղթանակի, իսկ կանխագուշակումներ անել դժվար Է՝ մրցագորգը ցույց կտա, թե ով Է ուժեղագույնը: Բոլոր մրցակիցներ են լուրջ են, մանավանդ, Ռուսաստանի, Իրանի,Հարավային Կորեայի, Բելառուսի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի մարզիկները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am