Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԼՂՀ այցելած ռուս լրագրողները կլրացնեն Ադրբեջանի «սեւ ցուցակը»

ԼՂՀ այցելած ռուս լրագրողները կլրացնեն Ադրբեջանի «սեւ ցուցակը»

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանած ռուսաստանցի մի խումբ լրագրողներ եւ հասարակական գործիչներ օգոստոսի 25-30-ին այցելել են նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Մոսկովյան «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Ռեն ԹՎ հեռուստաալիքի հաղորդավար Աննա Չապմանը, ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, փաստաբան Սերգեյ Կարնաուխովը եւ Dairy News գործակալության թղթակից Ալեքսանդր Ռիժկովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաեւն այդ կապակցությամբ հայտարարել է, որ եթե նրանց ԼՂՀ այցի փաստը հաստատվի, ապա Ռուսաստանի պատվիրակության անդամները կմտցվեն Ադրբեջանի համար «անցանկալի անձանց» ցուցակի մեջ:

Վերջերս Ադրբեջանի ԱԳՆ-ը հրապարակել է «առանց Բաքվի պաշտոնական թույլատրության» ԼՂՀ այցելած եւ Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» հայտարարված անձանց ցուցակը, որի մեջ նշված են եղել 335 մարդկանց, այդ թվում` աշխարհահռչակ եգիչների, նկարիչների, արվեստի գործիչների, պետությունների ղեկավարների, պատգամավորների եւ այլ գործիչների անուններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am