Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ամերիկահայ երգչի տեսահոլովակն արժանացել է MTV Video Music Awards 2013-ի «Լավագույն հատուկ էֆեկտներ» մրցանակին

Ամերիկահայ երգչի տեսահոլովակն արժանացել է MTV Video Music Awards 2013-ի 
«Լավագույն հատուկ էֆեկտներ» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Capital Cities» երաժշտական փոփ խումբը, որի երաժիշտ-կատարողներից է ամերիկահայ Սիբու Սիմոնյանը, հաղթող է ճանաչվել հեղինակավոր MTV Video Music Awards 2013 մրցանակաբաշխության «Լավագույն հատուկ էֆեկտներ» անվանակարգում իր «Safe and Sound» տեսահոլովակի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նույն անվանակարգում առաջադրվել էին «Duck Sauce», «Flying Lotus», «Skrillex» և «The Weeknd» խմբերը:

Օգոստոսի 25-ին Նյու Յորքում կայացած մրցանակաբաշխության արարողության ժանանակ «Safe and Sound» տեսահոլովակը ներկայացված է եղել երկու անվանակարգում` «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն հատուկ էֆեկտներ» մրցանակների համար: 16 շաբաթ շարունակ երգը եղել է «Billboard»-ի 100 հիթ-շքերթում, բացի դրանից, շարունակում է մնալ այս շաբաթվա թոփ տասնյակի մեջ:

«Capital Cities» փոփ խումբը ստեղծվել է 2009 թվականին կատարող երաժիշտների՝  Սիբու Սիմոնյանի և Ռայան Մերչանթի կողմից

MTV Video Music Awards-ի ամենամյա արարողությունն անցկացվում Է 1984 թվականից: Այս տարի այն բացվել Է օգոստոսի 25-ին Նյու Յորքում: Մրցանակը շնորհվում Է 11 անվանակարգերում, որոնց մեծ մասում հաղթողը որոշվում Է MTV-ի հեռուստադիտողների տված ձայների թվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am