Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Լեւոն Ջուլֆալակյան. «Պետք է հաղթի իրոք ավելի ուժեղ ըմբիշը»

Լեւոն Ջուլֆալակյան. «Պետք է հաղթի իրոք ավելի ուժեղ ըմբիշը»

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ազգային հավաքականի ըմբիշները ներկայումս նախապատրաստվում են սեպտեմբերի  16-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:

 Այս առիթով «Արմենպրես» -ի թղթակիցը զրուցեց թիմի գլխավոր մարզիչ օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի հետ:

-Պարոն Ջուլֆալակյան, ՀՀ հունահռոմեական ոճի 13 ըմբիշներ նոր են վերադարձել Բելառուսից, որտեղ ուսումնամարզական հավաք են անցկացրել»Ստայկի» մարզաբազայում: Ին՞չ տպավորություններով եք վերադարձել:

-Լավագույն: Մեր համար իդեալական պայմաններ Էին ստեղծված, մանավանդ որ «Ստայկի» մարզաբազան գտնվում Է շատ գեղեցիկ վայրում, անտառի եւ լճի հարեւանությամբ: Ինչ վերաբերում Է հարցի մարզական կողմին, ապա ասեմ, որ մեզ հետ մարզվում Էին նաեւ Բելառուսի, Ֆրանսիայի, Սերբիայի, այլ երկրների  60 ըմբիշներ, եւ մենք ակտիվ մարզումներ անցկացնելու լայն հնարավորություններ ունեինք` մրցելով տարբեր ոճի մրցակիցների հետ: Մենք արդեն երկար ժամանակ Է ինչ հանդիպում ենք, լավ ենք ճանաչում միմյանց, եւ բոլորս իրար վերաբերում ենք որպես լուրջ մրցակիցների: Ի դեպ, հիշենք, որ նախկինում`  ԽՍՀՄ-ի տարիներին, բոլոր 15 հանրապետությունների մարզիկները միշտ մարզվում Էին միասին, եւ յուրաքանչյուրը լավագույնն Էր ինչ -որ հնարք կատարելիս, իսկ այս փոխադարձ շփումը շատ Էր օգնում խորհրդային մարզիկներին:

- Հուլիսին Կազանում կայացած համաշխարհային ուսանողական խաղերու հայ ըմբիշների ելույթից գո՞հ եք:

- Հայ ըմբիշները Կազանում նվաճել են 4 մեդալ, ինչը, կարծում եմ, արժանի արդյունք Է: Բայց պետք Է տեղեկացնեմ, որ Կազան մեր ըմբիշները մեկնեցին ոչ իրենց լավագույն մարզավիճակում, քանի որ  մեր մտահոգությունն աշխարհի առաջնությունն Էր: Նշեմ նաեւ, որ  ՈՒնիվերսիադան շատ լուրջ մրցաշար Էր, եւ այնտեղ ներկա Էին տարբեր երկրների լավագույն մարզիկները: Այնպես որ դա լավ  փորձ Էր:

-74կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի առջեւ նորից, ինչպես մեկ տարի առաջ Լոնդոնումարգելք հանդիսացավ ռուս մարզիկ Ռոման Վլասովը, եւ ռեւանշն առայժմ չկայացավ:

-Անպարտելի մարզիկներ սպորտում չկան: Լեգենդար մարզիկ Ալեքսանդր Կարելինի օրինակը նույնպես դա հաստատել Է, նա անհաջողության Էր մատնվել: Իհարկե,  Վլասովին կարելի Է եւ պետք Է հաղթել, դրա համար Էլ ուսումնասիրել ենք բոլոր մրցամարտերը եւ համապատասխան եզրակացություններ կանենք: Բայց խոսքը միայն Վլասովի մասին չԷ: Աշխարհի առաջնությանը մասնակցելու են  լավագույն մարզիկները, եւ բոլորը մրցագորգ են դուրս գալու, իհարկե, միայն հաղթանակի հասնելու ցանկությամբ: Մենք լավագույնս կնախապատրաստվենք աշխարհի առաջնությանը, իսկ մրցագորգն արդեն ցույց կտա, թե ով կհաղթի: Սա վերաբերում Է մեր բոլոր մարզիկներին ,նաեւ Արսեն Ջուլֆալակյանին, 96կգ քաշային Արթուր Ալեքսանյանին եւ մնացած բոլորին: Ես նույնիսկ չեմ կարող թվարկել բոլոր ուժեղ երկրների ցուցակը, այն  շատ երկար կլինի: Բուդապեշտի գորգ դուր կգան Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի, Թուրքիայի, Հարավային Կորեայի, Ադրբեջանի եւ շատ այլ երկրների մարզիկներ: Նրանք բոլորն Էլ հավակնում են հաղթանակի, ինչպես եւ մենք, իհարկե:

-Վերջերս ըմբշամարտի շուրջ ստեղծվել Է անսովոր մտնոլորթ,երբ օլիմպիական խաղերի դասական մարզաձեւերից մեկի լինելը օլիմպիական խաղերի ծրագրում 

հարցականի տակ Էր դրվել: Ին՞չ եք ակնկալում այս առումով միջազգային օլիմպիական կոմիտեից՝ՄՕԿ-ից:

-Ես երբեք լուրջ չեմ վերաբերվել այն սպառնալիքին, թե ըմբշամարտը կարող են  հանել օլիմպիական ծրագրից: Կարծում եմ, որ սա ուղղակի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԼԱ-ի այն ժամանակվա նախագահ Ռաֆայել Մարտինետիին պաշտոնից հեռացնելու միջոց Էր: Եւ միայն կարող եմ ուրախանալ, որ Մարտինետին ալեւս ըմբշամարտում չԷ: Նրա հրաժարականից հետո ՖԻԼԱ-ն նորից վերադարձել Է իր դասական կանոններին,եւ ըմբշամարտը բոլորովին այլ տեսք Է ստացել: Կարծում եմ, դա նաեւ մեր շահերից Է բխում, քանի որ այժմ խրախուսվում Է տեխնիկական, հնարքների ըմբշամարտը: Ներկայումս ըմբշամարտում մնացել Է միայն մեկ սուբյեկտիվ պահ՝ երբ մրցավարն ինքը կարող Է նախապատվությունը տալ այս կամ այն մարզիկին, բայց մնացած բոլոր կանոններով պետք Է հաղթի իրոք ավելի ուժեղ ըմբիշը: Սա ՖԻԼԱ-ի արդար որոշումն Էր: Օգոստոսի 27-ին մենք նորից ենք մեկնելու Բելառուս, որտեղ եւս մեկ հավաք կանցկացնենք եւ այստեղից արդեն կուղեւորվենք Բուդապեշտ: Ի դեպ, Բելառուսի ու Հունգարիայի բնակլիմայական պայմանները նույնն են, այնպես որ սա նաեւ Հունգարիայի կլիմային հարմարվելու լավ հնարավորություն կլինի:

-Սեպտեմբերին լրանում Է 1988 թվականին Սեուլի օլիմպիական խաղերում ըմբիշ Լեւոն Ջուլֆալակյանի հաղթանակի 25-ամյակը:

-Այո…Գիտեք, նույնիսկ ես ինքս էի մոռացել այդ մասին: Իմ օլիմպիական հաղթանակի 25-ամյակը նշելու եմ հենց Բուդապեշտում, աշխարհի առաջնության օրերին, եւ հասկանալի Է, որ Լեւոն Ջուլֆալակյան-մարզիչը Հունգարիայում նույնպես ձգտելու Է հաղթանակների՝ այս անգամ իր սաների ձեռքերով:

 

Զրույցը վարեց Զավեն Վարդանյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am