Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊԵԿ-ը հրապարակել է «Շահող կտրոն» վիճակահանության ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված համարները

ՊԵԿ-ը հրապարակել է «Շահող կտրոն» վիճակահանության ՀԴՄ կտրոնների 
շահման համար նախատեսված համարները

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է «Շահող կտրոն» վիճակահանությամբ ՀԴՄ կտրոնների շահող թվերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից, ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2013 թվականի օգոստոսի 10-ին   կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են` առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ`7 7 7 5 2 5 0 5-ը:  2013 թվականի օգոստոսի 10-ին կայացած վիճակահանությանը մասնակցել են 2013 թվականի հուլիսի 1-ից մինչև 31-ը ներառյալ տրամադրված ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները: ՀԴՄ կտրոնների հատուկ համարների 8 կամ 7 նիշերը (առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ) վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերի հետ համընկնելու դեպքում, ՀԴՄ կտրոններ տիրապետողներին որպես պարգևավճար տրամադրվելու է մեկական ավտոմեքենա, 6 կամ 5 թվերի համընկման դեպքում ավտոմեքենաները տրամադրվելու են գործարքի առավելագույն արժեքներ ունեցող ՀԴՄ կտրոններ տիրապետողներին:

6 և 5 թվերի համընկմամբ այն ՀԴՄ կտրոններ տիրապետողներին, որոնց վիճակահանության արդյունքներով ավտոմեքենաներ չեն տրամադրվել, ինչպես նաև 4 թվերի համընկմամբ ՀԴՄ կտրոններ տիրապետողներին գործարքի արժեքներից կախված որպես պարգևավճար տրամադրվելու է բջջային հեռախոս: Այն քաղաքացիները, որոնց ՀԴՄ կտրոնի առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերը համընկել են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին, պետք է մինչև օգոստոսի վերջին վերջին աշխատանքային օրն անձը հաստատող փաստաթղթով ներկայանան ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչություններ` ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am