Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանի կողմից «անցանկալի» հայտարարված անձանցից ոմանց Ադրբեջանի այդ քայլը չի հուզում

Ադրբեջանի կողմից «անցանկալի» հայտարարված անձանցից ոմանց 
Ադրբեջանի այդ քայլը չի հուզում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլոգեր Սամվել Մարտիրոսյանը հավաքագրել ու «Կովկասյան հանգույց» կայքի բլոգում գրառում է թողել Ադրբեջանի կողմից 360-ից ավելի անձանց` «սև ցուցակում» ընդգրկելու որոշման վերաբերյալ արձագանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բլոգերը նախ զարմանում է ադրբեջանական կողմի այն հայտարարության վրա, որ «պերսոնա նոն գրատա» ճանաչված անձիք մեկնել են Ղարաբաղ` շրջանցելով Ադրբեջանը: «Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչպես կարելի է Ադրբեջանով գնալ Ղարաբաղ»,-գրել է Սամվել Մարտիրոսյանը: Հետո ներկայացրել է «սև ցուցակի» մի քանի մասնակիցների կարծիքն Ադրբեջանի այդ քայլի մասին:

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր բլոգում գրել է, որ ինքն Ադրբեջանի «պերսոնա նոն գրատա» ցուցակում է հայտնվել Հայաստան այցելության պատճառով: «Ինչպես հայտնի է 1992-1994 թվականների հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով երկու երկրները ունեն բարդ հարաբերություններ` չնայած երկուսն էլ ԱՊՀ երկրների կազմում են, միմյանց միջև ունեն առանց վիզայի ռեժիմ: Եթե անկեղծ, ապա Ադրբեջանի դիրքորոշումը հայերի նկատմամբ չափազանց խճճված է, և հենց ադրբեջանցիները չեն կարող բացատրել իրենց ղեկավարության մոտեցումը: Կամ պաշտոնական Բաքուն չի ընդունում Հայաստանի պետականությունը, համարերելով, որ Հայաստանի տարածքը` ներառյալ Երևանը,  պետք է մտնի Ադրբեջանի կազմի մեջ, կամ էլ խոսքը վերաբերում է Ղարաբաղին. դժվար է ասել: Ադրբեջանում զգացմունքները խառնվել են իրականության հետ»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների դանիացի մասնագետ Գերտ Լաուրսենն իր ֆեյսբուքյան էջում գրել է .«Ես հայտնվեցի արվեստագետների և պառլամենտականների հաճելի միջավայրում: Իմ նոր կարգավիճակը ես այսօր երեկոյան կնշեմ հայկական կոնյակով»:

«Այսօր» ուրաինական թերթի «Աշխարհ» բաժնի խմբագիր Իրինա Կովալչուկն էլ գրել է. «Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ լրագրող, ով գրում է միջազգային թեմաներով, այդ թվում, չճանաչված հանրապետությունների թեմայով, պետք է վաղ թե ուշ անձնապես այցելի նման հակամարտությունների տարածք: Եթե ես ընտրություն կատարեի հակամարտության էությունը հասկանալու, խնդրի լուծման ուղիներ գտնելու և Ադրբեջան այցելության հնարավորության միջև, ես կընտրեի մասնագիտական հետաքրքրությունս: Ուկրաինայի ԱԳՆ-ն չի դիմելու Ադրբեջանին, ինձ միևնույն է նրանց քայլը»:

Քաղաքագետ Վլադիրմիր Զախարովը, ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, հայտնել է, որ չի այրվում Ադրբեջան գնալու ցանկությունից: «Մի՞թե նրանք մտածում են, որ, ինձ արգելելով Ադրբեջան գնալ, ինչ-որ ձևով կապացուցեն իրենց ճշմարտացիությունը: Ինչի՞ են ուզում հասնել: Ես ցանկություն չունեմ այնտեղ գնալու ոչ մի դեպքում: Ես այնտեղ եղել եմ երկու անգամ դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ, բայց դա չի նշանակում, որ ես այրվում են այդ փորձը կրկնելու ցանկությունից»,-գրել է քաղաքագետը:

Հոգևորական Անդրեյ Կուրաեվը իր ֆեյսբուքյան էջում թողել է հետևյալ գրառումը. «Հիմա ես Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» եմ` 2010 թվականին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: 243-րդը միջազգային հանցագործների ցուցակում: Դա ճիշտ է` ես եղել եմ այնտեղ, ինչը ինձ շատ դուր եկավ: Բայց դրանից հետո` 2012 թվականին, ես եղել եմ Ադրբեջանում, և մասնակցել Ալիևի ներկայությամբ համաժողովին: Ես նույնիսկ եղել եմ Նախիջևանում, որը  ադրբեջանական անկլավ է Հայաստանի և Թուրքիայի միջև: Ինչո՞ւ է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում այդքան ուշ: Եվ արդյոք ես իրավունք ունե՞մ Նախիջևան այցելելուց հետո գնալ Հայաստան»:

Օրերս Ադրբեջանը հրապարակել է սև ցուցակ, ուր ներառված են տարբեր երկրների ավելի քան 330 քաղաքակական, հասարակական, մշակութային դեմքեր, ում մուտքը Ադրբեջանի Հանրապետություն արգելված է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am