Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայտնի է հաջորդ «Օսկար» մրցանակաբաշխության հաղորդավարողի անունը

Հայտնի է հաջորդ «Օսկար» մրցանակաբաշխության հաղորդավարողի 
անունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հերթական մրցանակաբաշխությունը 2014 թվականի մարտի 2-ին կվարի կոմեդիայի ժանրում հայտնի դերասանուհի Էլեն Դեդժեներիսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Rusnovosti.ru կայքը, հենց նա է ապահովելու հեռուստադիտողների եւ մրցանակաբաշխության ներկաների ժամանցը:

Մրցանակաբաշխության պրոդյուսեր Նիլ Մերոնը հույս է հայտնել, որ Դեդժեներիսին կհաջողվի «ցրել» այն բացասական մթնոլորտը, որն առկա էր նախորդ «Օսկար»-ից, երբ որպես հաղորդավար էր հանդես եկել Սետ Մակֆարլեյնը, ում կոպիտ հումորները նեղացրել էին շատ աստղերի եւ արձագանք չէին գտել հանդիսատեսի շրջանում: Այս տարվա հաղորդավարուհին իր հերթին ընդգծել է, որ ուրախ կլինի վարել արարողությունն երկրորդ անգամ: Դեդժեներիսը արդեն փայլել է «Օսկար»-ում 2007 թվականին, որի արդյունքում նա ներկայացվել էր «Էմմի» մրցանակաբաշխությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am