Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հանգիստ եւ հաճույքով եմ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը. Լեւոն Արոնյան

Հանգիստ եւ հաճույքով եմ մասնակցելու աշխարհի գավաթի 
խաղարկությանը. Լեւոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը մեծ հաճույքով է պատրաստվում շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում գրոսմայստերը նշեց, որ ինքն իր առջեւ խնդիր չի դրել անպայման հաղթել աշխարհի գավաթի առաջիկա խաղարկությունում:

«Քանի, որ ինձ համար անպայման չէ այդ մրցաշարում հաղթելը, ապա կխաղամ հանգիստ եւ փորձելու եմ հաճույք ստանալ աշխարհի գավաթի այս խաղարկությունից: Այս մրցաշարին մասնակցելն ինձ հնարավորություն կտա մարտին հանդես գալ հավակնորդների մրցաշարում»,- ասաց Արոնյանը:

Անդրադառնալով Եվրոպայի թիմային առաջնությանը` Արոնյանը վստահեցրեց, որ Եվրոպայի առաջնությունը պետք է, որ շատ հետաքրքիր ստացվի: «1999 թվականից ի վեր մենք չենք հաղթել այս մրցաշարում, եւ այս առաջնությունը յուրաքանչյուրիս համար ինչ-որ ձեւով մարտահրավերի նման մի բան է»,- շեշտեց աշխարհի թիվ երկու շախմատիստը:  

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում: Առաջնության մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին եւ կավարտվի սեպտեմբերի 5-ին: Մրցաշարը կանցկացվի «նոկաուտ» համակարգով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am