Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Համաշխարհային McKinsey & Company ընկերությունը ՀՀ կառավարությանը ավիացիոն ոլորտի խորհրդատվություն կտրամադրի

Համաշխարհային McKinsey & Company ընկերությունը ՀՀ կառավարությանը 
ավիացիոն ոլորտի խորհրդատվություն կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ McKinsey & Company ընկերությունը օդային փոխադրումների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությանը խորհրդատվական ծառայություններ կմատուցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 18-ին Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) եւ «Մակքինզի ընդ քոմփանի» ընկերության (McKinsey & Company) միջեւ համաձայնագիր ստորագրվեց, որով կողմերը կմիավորեն իրենց ջանքերը՝ մշակելու Հայաստանում մրցունակ եւ շուկայական օդային փոխադրումների ծառայություննների մատուցման ապահովման ծրագիրը: Խորհրդատվական փաթեթը պատրաստ կլինի 8 շաբաթ հետո:

Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը նշեց, որ խորհրդատվությունը կնպաստի օդային փոխադրումների ոլորտի զարգացմանը: «Այսօր ստորագրվեց համաձայնագիր, որպեսզի համաշխարհային հեղինակություն ունեցող ընկերություններից մեկը, այս պարագայում McKinsey-ն, որը տվյալ բնագավառում ունի մեծ փորձառություն, ավելի առարկայական մեխանիզմների տեսքով առաջարկություններ ներկայացնի թե ինչպես կարելի է ամբողջ համակարգը դարձնել ավելի մրցունակ»,- ասաց Խաչատուրյանը:  

McKinsey & Company-ի Առաջադեմ արդյունաբերական համաշխարհային հատվածի ղեկավար Անդրե Անտոնյանը նշեց, որ ընկերությունը կուսումնասիրի եւ Հայաստանին կներկայացնի տվյալ ոլորտում լավագույն փորձը՝ հնարավորին շատ ավիաուղիներ Հայաստան ներգրավելու եւ ավիատոմսերն ավելի էժան եւ մրցունակ դարձնելու համար: «Իհարկե, մենք նաեւ ուսումնասիրելու ենք եւ անելու ենք ամեն հնարավորը, որ այդ շրջանակում պահպանվի Հայաստանի համար անվտանգությունը»,- ասաց Անտոնյանը՝ հավելելով, որ նա Հայաստանի հետ աշխատել է 14 տարի եւ իրավիճակը հասկանում է: McKinsey & Company-ն ստեղծվել է 1926-ին:

 ՀՀ կառավարությունը հունիսի 6-ին օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգ է ընդունել: Կառավարությունն աջակցում է Հայաստանի Հանրապետությունում նոր ավիափոխադրողների կայացմանը: 

McKinsey & Company-ն ՀՀ կառավարությանը ավիացիոն ոլորտում խորհրդատվություն կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ McKinsey & Company ընկերությունը օդային փոխադրումների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությանը խորհրդատվական ծառայություններ կմատուցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ հուլիսի 18-ին Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) եւ «Մակքինզի ընդ քոմփանի» ընկերության (McKinsey & Company) միջեւ համաձայնագիր ստորագրվեց, որով կողմերը կմիավորեն իրենց ջանքերը՝ մշակելու Հայաստանում մրցունակ եւ շուկայական օդային փոխադրումների ծառայությւնների մատուցման ապահովման ծրագիրը: Խորհրդատվական փաթեթը պատրաստ կլինի 8 շաբաթ հետո: Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը նշեց, խորհրդատվությունը կնպաստի օդային փոխադրումների ոլորտի զարգացմանը: «Այսօր ստորագրվեց համաձայնագիր, որպեսզի համաշխարհային հեղինակություն ունեցող ընկերություններից մեկը, այս պարագայում McKinsey-ն, որը տվյալ բնագավառում ունի մեծ փորձառություն, ավելի առարկայական մեխանիզմների տեսքով առաջարկություններ ներկայացնի թե ինչպես կարելի է ամբողջ համակարգը դարձնել ավելի մրցունակ»,- ասաց Խաչատուրյանը:  

McKinsey & Company-ի Առաջադեմ արդյունաբերական հատվածի համաշխարհային ղեկավար Անդրե Անտոնյանը նշեց, որ ընկերությունը կուսումնասիրի եւ Հայաստանին կներկայացնի տվյալ ոլորտում  լավագույն փորձը՝ հնարավորին շատ ավիաուղիներ Հայաստան ներգրավելու եւ ավիատոմսերն ավելի էժան եւ մրցունակ դարձնելու համար: «Իհարկե մենք նաեւ ուսումնասիրելու ենք եւ անելու ենք ամեն հնարավորը որ այդ շրջանակում պահպանվի Հայաստանի համար անվտանգությունը»,- ասաց Անտոնյանը՝ հավելելով, որ նա Հայաստանի հետ աշխատել է 14 տարի եւ իրավիճակը հասկանում է: McKinsey & Company-ն ստեղծվել է 1926-ին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում

youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    

Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am