Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հռոմի` Հայոց ցեղասպանությունը ճանաչած պապը կարող է այցելել Թուրքիա

Հռոմի` Հայոց ցեղասպանությունը ճանաչած պապը կարող է այցելել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը ճանաչած Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ հովվապետ Ֆրանցիսկոս պապը նոյեմբերին հնարավոր է` այցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Today's Zaman պարբերականը` վկայակոչելով Վատիկանում ունեցած իր աղբյուրները:

Պարբերականը տեղեկանցում է, որ նորընտիր պապի այցելությունը Թուրքիա կարող է կայանալ նոյեմբերին: Նշվում է, որ այցելության ժամանակ Հռոմի պապը կհանդիպի հունական ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի հետ: Դեռ հայտնի չէ, թե արդյոք այցելության ժամանակ Ստամբուլի Վատիկանի ներկայացուցչությունում հանգրվանող պապը կլինի Անկարայում, թե` ոչ:

Վերջին անգամ Հռոմի պապերից Թուրքիա էր այցելել Բենեդեիկտոս XVI-ը 2006 թվականին` այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի հրավերով:

Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապը, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 2005թ. Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 90-ամյակին` զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման ժամանակ ասել էր, որ փափագում է թաղվել այդ հուշարձանի տակ: Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարությունները դժգոհություն և անհանգստություն էին առաջացրել Թուրքիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am