Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ստամբուլի Գեզի զբոսայգին կբացվի այցելուների համար

Ստամբուլի Գեզի զբոսայգին կբացվի այցելուների համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Թաքսիմ հրապարակում գտնվող Գեզի զբոսայգին պաշտոնապես կբացվի հուլիսի 7-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական CNN Turk-ը, այս մասին Twitter սոցիալական կայքի իր էջում գրել է Ստամբուլի քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն:

Ստամբուլի 1-ին ատյանի դատարանը հուլիսին չեղյալ էր համարել Թաքսիմի հրապարակում շինարարություն իրականացնելու վերաբերյալ գոյություն ունեցող նախկին որոշումը: Թուրքական դատարանի կայացրած որոշմամբ դադարեցվելու էին նաև Գեզի զբոսայգում նախատեսված առևտրի և զվարճանքների կենտրոնի կառուցման աշխատանքները:

Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Ծառերի մի մասը պետք է կտրվեին կառավարության որոշմամբ հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ են իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում են կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 5 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակալվել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել են 2.5 միլիոն մարդ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am