Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թուրքական կազմակերպությունը պատրաստվում է վերականգնել Ստամբուլում Հայոց ցեղասպանության հուշարձանը

Թուրքական կազմակերպությունը պատրաստվում է    վերականգնել Ստամբուլում Հայոց ցեղասպանության հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Ոչ ասա ռասիզմին եւ ազգայնամոլությանը» կազմակերպությունը պատրաստվում է վերականգնել Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում 1919 թ-ին տեղադրված, բայց հետագայում ապամոնտաժված Հայոց ցեղասպանության մասին հիշատակող հուշարձանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.com լրատվական կայքը:

Կազմակերպության մամուլի խոսնակ Ջենգիզ Ալթանը հայտնել է, որ Գեզի զբոսայգում հուշարձանը ժամանակին տեղադրվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության  զոհերի, եւ այժմ պետք է թույլ չտալ, որ այն մոռացության մատնվի:

Նա հիշեցրել է, որ Թաքսիմի հրապարակի եւ Գեզի այգու տարածքն ու հարակից զորամասի մի մասը պատկանել են հայերին: «1560 թ-ին սուլթան Սուլեյման Քանունին այդ տարածքը նվիրել է հայերին` որպես երախտագիտության նշան այն բանի, որ իր կյանքը փրկել է հայ խոհարարը: Գեզի այգու մի մասը զբաղեցրել է հայկական գերեզմանատունը: 1940-ական թվականներին քեմալական բռնապետները տարածքը խլեցին հայերից: Գեզի զբոսայգու աստճանահարթակները պատրաստված են հայերի շիրմաքարերից»,  -ասել է Ջենգիզ Ալթանը:

նա հույս է հայտնել, որ մի օր Հայոց ցեղասպանության հուշարձանը կկանգնեցվի իր իսկական վայրում: «Մենք ցանկանում ենք տեղեկացնել Գեզի այգի եկող այցելուներին, որ այդտեղ հուշարձան է եղել: Մեր նպատակը ցեղասպանության մասին հիշեցնելն է, իրականությունը չթաքցնելն ու այդ մասին չիմացողներին տեղեկացնել է», - ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am